ՈԻզում եմ մի պատմությունով կիսվել,գուցե շատերին օգնի վերջ տալ բամբասանքին,որը արմատախիլ է անում այն ամենը , ինչ զգում ես դիմացինի հանդեպ,ցավով եմ ասում, բայց իսկապես այսօր համատարծ կին և տղամարդ մխրճվել են այս կեղտոտ կծիկի մեջ : Մի ընտանեկան զույգ նոր բնակարան է տեղափոխվում։ Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։- Նայի՛ր՝ ինչ կեղտոտ է նրա լվացքը,- ասում է ամուսնուն։Բայց վերջինս կնոջ ասածին ոչ մի նշանակություն չի տալիս։- Երևի օճառն է վատը եղել, կամ էլ նա լվացք անել չգիտի։ Պետք է նրան սովորեցնել,- եզրակացնում է կինը։Ու այսպես ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը զարմանում էր՝ որքան կեղտոտ է այն։Մի պայծառ առավոտ պատուհանից դուրս նայելով՝ կինը բացականչում է.- Օ՜, այսօր լվացքը մաքուր է։ Երևի լվացք անել է սովորել։- Ո՛չ,- պատասխանում է ամուսինը,- պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել եմ պատուհանը։Այսպես էլ մեր կյանքում է. ամեն ինչ կախված է պատուհանից, որով նայում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։ Իսկ ուրիշներին քննադատելուց առաջ պետք է վստահ լինել, որ մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել