ՀՅԴ-ն երեկ հայտարարեց որ, լինելով Քառյակի անդամ, չի մասնակցելու Քառյակի` հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին: Թվում է, ավելի բացեիբաց հայտարարել, որ ՀՅԴ-ն անցնում է իշխանության կողմը, գոնե Սահմանադրական բարեփոխումների առումով, հնարավոր չէ: Եվ հենց այդ մասին էլ հայտարարեց ՀՅԴ-ն:
Այն որ ՀՅԴ-ն միշտ կողմ է եղել խորհրդարանական համակարգին, հայտնի է: Բայց մի բան է, երբ առաջակվող սահմանադարական բարեփոխումները նպատակ ունեն իսկապես բարեփոխել Հայաստանի պետական կառավարման համակարգը, և բոլորովին այլ բան, երբ այդ բարեփումները ուղղակի արտաքուստ ֆասադի դեր են կատարում, իսկ իրականում լուծվում է ընդամնեը այսօրվա իշխանությունների վերարտադրման հարցը` այն հավերժացնելու ակնկալիքով:
Ասել, թե ՀՅԴ-ն սա չի հասկանում, այսինքն չի տեսնում, թե որտեղ է ավարտվում բարեփոխումը և որտեղ սկսվում ուղղակի պարզ վերարտադրության մեխանիզմը, կնշանակի ստել կամ կույր լինել: ՀՅԴ-ն շատ լավ տեսնում և հասկանում է ամեն ինչ: Ուրեմն ուրիշ պատճառներ կան, որոնցից ելնելով ՀՅԴ-ն այսօր պաշտպանում է իշխանական վերարտադրության պարզ մեխանիզմը: Եվ այդ պատճառները հասկանալը գոնե Հայաստանում դժվար չէ. Ընդամենը քաղաքական կաշառք` մի քանի պորտֆելների կամ այլ տեսքով:
Ուստի կարելի է ասել, որ երեկվա հայտարարությոնից հետո ՀՅԴ ԱԽՔացումը այսօր ավելի քան մոտ է, իսկ գուցե նաև արդեն եղելություն ու փաստ:
Բավական է միայն նշել, որ երեկ սոցցանցը պայթում էր ՀՅԴ հասցեին ուղղված մեղադրանքներից, դատապարտող գրառումներից, բացահայտ ծաղրից ու անարգանքից: Եվ դա շատ լավ տեսել և գիտակցումէ նաև ՀՅԴ-ն:
Պարզապես այսօր թերևս ՀՀ-ում ամենամոդայիկ երևույթը ԱԽՔացումն է, երբ իշխանական կերակրատաշտից մի քանի փշուրներ ստանալու համար որևէ ուժ պատրաստ է բիծ քաշել իր ողջ պատմության վրա:
Հ.Գ. Ի դեպ հենց Արմեն Ռուստամյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցւոյմ բացեիբաց հայտարարել է, որ ՀՅԴ-ն նպաստում է, որ իշխանությունը չկորցնի ամբողջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել