1  Օլիմպիա, ՀունաստանՕլիմիան Օլիմպիական առաջին խաղերի անցկացման վայրն է (Ք.ա.  776) և բնակեցված է եղել դեռևս նախապատմական ժամանակաշրջանից: Այն Հունաստանի ամենակարևոր երկրաբանական նշնակություն ունեցող վայրերից մեկն է: Վերջին տարիներին շոգ ու չոր ամառները հրդեհների առաջացման պատճառ են դառնում, որոնք վնասում են նաև հինավուրց այս վայրի ավերակները: Այնպես որ թերևս պետք է  այցելել ու տեսնել  այս վայրը, մինչև այն այլևս կկորցնի իր գոյությունը ժամանկի մեջ:

 2  Գլասիերի ազգային զբոսայգին Մոնտանայում, ԱՄՆ1126կմ ձգվող արշավների կածաններն անցնում են մարգագետինների միջով ու անկրկնելի գեղեցիկ լճերի կողքով: Ցավոք այս վայրի անունն արդեն շուտով կարող է փոխվել քանի որ զբոսայգու 100 հայտնի սառցադաշտերից միայն 25-ն են այսօր մնացել և գիտնականները կանխատեսում են, որ ընդամենը 15 տարի անց դրանք էլ այլևս գոյություն չեն ունենա:

 3  Վենետիկ, Իտալիա «Լողացող քաղաքը» կարող է անհետանալ ջրի տակ: Քաղաքը ոչ միայն սուզվում է իր փայտյա հիմքի վրա (20-րդ դարում այն իջել է 110մմ), այլև ջրի տակն անցնում դրա մակարդակի բարձրացման հետևանքով: Այժմ աշխատանքներ են տարվում քաղաքը ջրհեղեղից պաշտպանելու համար, սակայն կլիմայագետները կասկածում են որ կազմակերպվող միջոցառումերը կարող են փրկել քաղաքը:

 

 4  Սալար դե ՈՒյունի, Բոլիվիա - Սալար դե Ույունին իսկակակն մագնիսական ձգողություն ունի ճանապարհորդների համար, ովքեր այս վայրի անիրական գեղեցկությունը շտապում են ֆիկսել իրենց տեսախցիկներով: Սա մեր մոլորակի աղի ամենախոշոր հարթավայրն է ու լիթիումի ամենախոշոր հանքավայրը, որն օգտագործվում է Բոլիվիայի կառավարության կողմից: Քանի որ վերջերս լիթիումի մարտկոցների պահանջարկը մեծացել է (դրանք հիմնականում օգտագործվում են սմարթֆոնների մեջ), այս հայելային հարթություն ունեցող աղի դաշտերը կարող են այլևս գոյություն չունենալ շուտով:


 5  Կոմոդո կղզի, Ինդոնեզիա Կոմոդո վիշապ ազգային պարկը հիմնվեց 1980թ.ին` տարածքի յուրահատուկ էնդեմիկ ֆլորան ու ֆաունան պահպանելու նպատակով:  Այսօր այս ազգային պարկը կղզի է ու վտանգաված է ոչնչացման ու ջրի տակ անցնելուն:

 6  Դժոխքի դուռը, Թուրքմենստան Թուրքմենստանի Կարակում անապատի խորքում է գտնվում Դժոխքի դուռ կոչվով վայրը, որը հայտնավեց 1971թ.-ին: Շուրջ 40 տարի է, ինչ այս վայրից շարունակում է կրակ դուրս գալ` աշխարհի տարբեր անկյուններից դեպի իրեն ձգելով զբոսաշրջիկների: Հայտնի չէ, թե դեռ որքան այս վայրը կշարունակի գոյություն ունենալ, այնպես որ արժե այն տեսնել մինչև դա կանհետանա:

 7  Մեռյալ ծով, Իսրայել, Հորդանան և Պաղեստին Մեռյալ ծովը, որը հայտնի է աղի իր բարձր պարունակությամբ իսկապես արդեն «մեռնում է»: Մարդկային ու երկրաբանական գործոնների հետևանքով Մեռյալ ծովի ջրերը տարեկան մեկ մետր նվազում է:  Վերջին 15 տարիների ընթացքում ավելի քան 1000 անցեքեր են առաջացել, որոնք ջուրն իրենց մեջ են ներքաշում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել