Իհարկե երբեք չեմ համակրել ՀՅԴ-ին, ոչ էլ հիմա եմ առանձնապես համակրում, բայց այն վայրահաչոցը, որ սկսվել ա երեկվանից ու հատկապես ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ճամբարից պարզապես զզվանք է առաջացնում:

Զզվանք են առաջացնում ոչ թե քառյակի այլ անդամների կողմից հնչեցված մեղադրանքները, այլ այն ցինիզմն ու երեսպաշտությունը, որ դրսևորում ենք քառյակի անդամները: ՀՅԴ-ին մեղադրում են կոլաբորոցիոնիզմի, կեղծ ընդդիմադիր լինելու, ռեժիմի հետ խաղեր տալու, հետևողական չլինելու ու այլ բաների մեջ: Լավ, նենց չի, որ տենց չի, բայց մի հատ նայեք ով ա էլի մեղադրում ու ինչում:

ԲՀԿ-ն, որ էնքան պլոճիկ չունեցավ, որ էսքան ժամանակ վեր կենա ու հոդաբաշխ ասի. «Մենք ընդդիմություն ենք»: Իրանց մոտ լավ խադավոյ ապրանք ա մասնավոր կարծիքը, բայց մասննավոր կարծիքով քաղաքականություն ու հեղափոխություն չեն անում: Հա, չմոռանանք նաև, որ ԲՀԿ-ն պակաս ռեժիմ չի, քան ՀՀԿ-ն ու պակաս կոռումպացված չինովնիկներ չի տվել, քան ՀՀԿ-ն:

ՀԱԿ-ը, որ գլուխներս տարավ ավազակապետության ու օլիգոպոլիայի, մոնղոլ-թաթարական ռեժիմի աարյունարբուության ու այլ ՀԱԿ-ական պաթետիկ հռետորիկայով, հետո էլ գնաց ու պառկեց ամենաընգծված օլիգարխիկ ուժի տակ, որի մասին ի՜նչ ասես չեին ասում դեռ մի երկու տարի առաջ:

Ժառանգությունը, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում, մեկը ավելի ռադիկալ ընդդիմադիրիստ ա, քան մարգինալիզացված ՀԱԿ-ը, մյուսը քլնգում ա քառյակը, էն մյուսն էլ դեֆերամբներ ա անում օլիգարխի, դե իսկ կուսկացապետն էլ 8-րդ դանի աղոթարար ա ու զադնի չտվող:

Հարգելիներս, բերեք դաշնակներին հանգիստ թողնենք, բայց ձեզ պես շիլափլավ ու կներեք արտահայտությանս համար, անոռուգլուխ սաստավի հետ գործ բռնելը ինքնասպանության պես մի բան ա, որովհետև մեկ ա ոչ մի բան չեք անելու, իսկ հետո սկսելու եք իրարից էլեկտորատ, ռեսուրս ու վարկանիշ թռցնել: Ու հետո, ձեր աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փշերից մի աղաղակեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել