Թեժ աշնան իմիտացիան...

Թեժ աշունը ըստ ամենայնի սկսված է: Սակայն Եռյակը չէր պատկերացնում, որ այդ թեժությունը իրենց վնաս է լինելու: ՀՅԴ-ն երևի թե կայացրեց իր ամենակարևոր ու ճիշտ որոշումը: Քառյակը իր ողջ գործունեության ընթացքում մենակ նիստ էր անում ու ցավալին այն է, որ այդ նիստերը միշտ ոչինչ չեն պարունակել իրենց մեջ: Ներկայացվեցին ինչ-որ 12 կետեր հետո դարձան 8 ու այսպես շարունակ:

Նաիրա Զահրաբյանը երեկ ասաց, որ Ծառուկյանի հարցազրույցը մի քիչ այլ կերպ է հասկացվել ու դա հենց ՀՅԴ-ի ֆուրորից հետո ասեց: Այսինքն՝ սկսվել է Ծառուկյանի հարցազրույցը այլ հունով տանելու ու չեղածը եղածի տեղ ցուցադրելու գործընթացը: Այդպես չի կարելի: Կամ էլ մի հատ ձեր մեջ խնդիրները լուծեք նոր ժողովրդին միասնականություն քարոզեք:

Սուրիկ Խաչատրյանը 60.000 ստորագրություն է հավաքել: Սյունեցիներից ում հետ խոսում եմ բոլորը դեմ են պրն. Խաչատրյանին: Այս ամենի բացատրությունը երևի թե ես գտնեմ Նիկոլայ Գոգլի «մահացած Հոգիները» գրքում: Ուրիշ բանական բացատրություն չեմ տեսնում:

Էբոլա տենդը թևածում է Վրաստանում: ԱՄՆ-ն իր ռազմաբազաների վրա փորձարկումներ է սկսել: Ինկուբատորներից մեկն էլ փաստորեն Վրաստանն էր, Բայց այս ամենին վերջ պետք է տրվի, որովհետև Վրաստանը սարերի ետևում չի:

Արսեն Սաֆարյանը Բիզնես է սկսում: Նա ևս միացավ աստղային բիզնես շարքին: Իհարկե Սաֆարյանը ՀՇԲ-ում երևի թե ամենանորմալ կերպարներից մեկն է, բայց ոնց հասկանում եմ Երգչից բիզնես մեն դառնալը մեկ քայլ է: Աչքիս ազգովի երգենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել