Ստալինի որդին՝ Յակով Ջուգաշվիլին գերևարվել է գերմանացիների կողմից․ 1941թ․: Գերմանիայից փաթեթ ստանալցուց հետո Ստալինը տեղեկանում է որդու գերևարության մասին: Այդ ժամանակ Առաջնորդը ասեց ավագ որդուն՝ Վասիլիին․ «Այ քեզ հիմար, չկարողացավ նույնիսկ ինքնասպան լինել»: Խոսվում էր նաև այն մասին որ Ստալինը մեղադրում էր Յակովին վախկոտի պես հանձնվելու համար:

Յակովը գրեց հորը․ «Սիրելի Հայրիկ, ես գերության մեջ եմ: Ինձ լավ եմ զգում: Շուտով կհայտնվեմ սպաների համար նախատեսված գերիների ճամբար: Ինձ հետ լավ են վարվում: Առողջ եղիր: Շնորհակալություն ամեն ինչի համար: Յաշա»:


Որոշ ժամանակ անց գերմանացիներից առաջարկ եկավ փախանակել Յակովին ֆելդմարշալ Ֆրիդրիխ ֆոն Պաուլսի հետ, որը գերի էր ընկել Ստալինգրադի ճակատամարտից հետո:


Ասում են որ Ստալինը մերժել է առաջարկը, ասելով, որ չի պատրաստվում փոխել ֆելդմարշալին հասարակ զինվորի հետ: Հետագայում Յակով Ջուգաշվիլին սպանվեց բանտարկյալների ճամբարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել