Սա էլ օրվա լուրերից ևս մեկը. ՄԱԿ Մարդու Իրավունքների հարցերով հատուկ հանձնախումբը դադարեցրել է գործունեությունը ու լքում է երկիրը նրանից հետո, երբ չի ստացել հնարավորություն այցելելու մի շարք վայրեր, որտեղ պահվում են դատապարտյալներ, ծանոդանալու նրանց պահվելու պայմաններին։

Խոշտանգումների կասեցման հատուկ հանձնախումբը աշխատանք պետք է իրականացներ Ադրբեջանում սեպտեմբերի 8-ից 17-ը, սակայն դադարեցրել է աշխատանքը 14-ին՝ բազմաթիվ անգամներ փորձերը ձախողելուց հետո։

Այդ նույն ժամանակահատվածում Եվրախորհրդարանը պատրաստել է Մարդու Իրավունքների խախտումների վերաբերվող բանաձևը, որը ամենայն հավանականությամբ կընդունեն վաղը։

Իսկ մինչ այդ Ալիևը իր Թվիթերյան էջում գրում է այն մասին թե ինչքան բարձր է Ադրբեջանի վարկանիշը ամբողջ աշխարում, ու ինչպես է այն տարի առ տարի ավելանում։

Ադրբեջանի իշխանությունները ու ժողովուրդը ապրում են զուգահեռ իրականության մեջ, որտեղ իրենք հարգված ու սիրված են, որտեղ իրենք ունեն հազարամյակների պատմություն, իսկ հայերը տարածաշրջանի եկվորներն են, որտեղ Ադրբեջանի բանակը լի է դոլար ուտող, անօդաչու սարք արտաթորող փառապանծ զինվորներով, ովքեր պատրաստ են ոչնչացնել Հայաստանը աշխարհի երեսից, ու ամբողջ աշխարհը ընդունում ու սիրում է իրենց ու իրենց համազգային աաջնորդ Հեյդար Բաբա-ին: Ուր են հասնելու այսպես մտածելով ու գործելով, չգիտեմ։ Բայց ես կողմ եմ Ալիևին որպես Ադրբեջանի նախագահ։ Ինչքան երկար մնա, այդքան ավելի շատ հնարավորություն, որ այդ երկիրը ուշ թե շուտ կկործանվի հավաքած փողի եկող թալանի արդյունքում ու ջայլամի ուղեղ ունեցող երիտասարդության ձեռքերում։
http://www.ohchr.org/EN/NewsEvents/Pages/DisplayNews.aspx?NewsID=15047&LangID=E

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել