Apple ընկերության նոր  iPhone 6 հեռախոսը վերջապես արդեն հասանելի է, սակայն եթե դեռևս չես կողմնորոշվում արժե ձեռք բերել այն, թե ոչ, կարդա հեռախոսի մասին ստորև ներկայացվող հակիրճ նկարագիրը:


iPhone 6-ն իր չափերով ավելի խոշոր է: Էկրանի չափերը 1334x750-ի են հասնում է, իսկ դրա յուրաքանչյուր սանտիմետր մինչև 326 պիքսել հզորութան պատկեր կարող է ցուցադրել: 
iPhone 6-ի դիզայնը բավականին յուրահատուկ է. այն կոր անկյուններ ունի, և չնայած նախկին մոդելներից այն մի քանի գրամով ավելի ծանր է` կշռելով 130.4 գրամ, այնուամենայնիվ, այն ավելի բարակ է: Ընդհանուր առմամբ դրա երկարությունը 13.8 սմ, լայնությունը 6.9սմ, իսկ հաստությունը 0.6 սմ է կազմում:

iPhone 6-ն առաջին արտադրանքն է, որը հագեցած է iOS8 համակարիգով: iOS-ի այս կատարելագործված տարբերակն ավելի մաքուր տեսք ունի քան iOS7-ը և հագեցած է մի շարք ավելի զարգացած  ու կատարելագործված առանձնահատկություններով: 
Այս նոր համակարգով, օրինակ` կարող եք պատասխանել ծանուցումներին միանգամից փակված էկրանից: Երբ դրանք հայտնվում են, անհրաժեշտ կլինի պարզապես  դեպի ձախ «թերթել»  և էկրանին կապույտ կոճակ կհայտվի, որից
 հետո կկարողանաք պատասխանել տպելու միջոցով կամ նույնիսկ աուդիո տարբերակով: Բացի այդ էլեկտրոնային նամակները ջնջելու համար այս համակարգով
անհրաժեշտ 
կլինի  ընդամենը ձախ «թերթել»:

Տեսախցիկը - Չնայած հեռախոսն ընդամենը 8 մեգապիկսել հզորություն ունեցող տեսախցիկ ունի, այնուամենայնիվ, նախորդ մոդելների տեսախցիկով արված լուսանկարների  հետ համեմատած iPhone 6-ով արված լուսանկայրները թերևս ավելի որակյալ են: Համեմատության համար տես լուսանկարները:


iPhone6-ով արված լուսանկարներում ամպերն ավելի պարզ են երևում:


iPhone 6-ով 43 մեգապիքսել հզորությամբ պանորամաներ կարելի է լուսանկարել, այն դեպքում, երբ նախորդ` iPhone5S մոդելը, 28 մեգապիկսել հզորությամբ պանորամաներ էր նկարում: Համեմատության համար տես լուսանկարները:

iPhone 5S

iPhone 6

Դիմացի տեսախցիկը նույնպես կատարելագործվել է: Այժմ արդեն կարող եք պարզապես սեղմել Home կոճակն ու գրեթե անսահմանափակ քանակով սելֆիներ անել: Այնուհետև iPhone 6-ն ինքն է ընտրում որակյալ լուսանկարները, որոնք կարող ես պահել, իսկ մնացածները կարող ես միանգամից ջնջել:
iPhone 6-ի վիդիոնկարահանման հնարավորություններն իսկապես տպավորիչ են. պրոգրեսիվ սկանավորման հզորությունը` 1080, վայրկայնում 30 շրջանակի հնարավորություն, որը կարող եք փոփոխել` հասցնելով մինչև վայրկյանում 60 շրջանակի, ինչի արդյունքում  գերիրական տպավորություն թողնող տեսանյութ է ստացվում, որին թվում է, թե  կարող ես նույնիսկ դիպչել:

Տեխնոլոգիան - iPhone 6-ն աշխատում է A8 չիպով, որն իրենից ներկայացնում է կրկնակի հիմքով, 1.38 գեգահերց հզորություն ունեցող ARM հեռախոսի պրոցեսոր: Այն հագեցած է 1 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ ու M8 շարժման պրոցեսորով: 

Apple-ը նաև թարմացրել է Wi-Fi համակարգը, որը տեսականորեն 4 անգամ ավելի արագ է նախորդ մոդելների հետ համեմատած: 
iPhone 6-ի մարտկոցը կարող է դիմանալ մինչև 14 ժամ` լուսանկարելու, տեսանյութ ձայնագրելու, խաղերից ու համացանցից օգտվելու հետ մեկտեղ:

Ընդհանուր առմամբ հեռախոսի այս մոդելը 64gb հզորություն ունի (iPhone 6 Plus-ը` 128gb) : 
Դե իսկ գինը` սկսած 199 դոլարից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել