The June 27th lava flow remains active and continues advancing towards the northeast on Sept. 15, 2014.   Հավայան կղզիներում արդեն մոտ 50 տարի է գործում է Կիլաուելա հրաբուխը, որը ներկայումս աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: 1990, իսկ հետո նաև 2010 թվականներին հրաբխի օջախից դեպի հարավ հոսող լավայ գետը իր տակ թողեց մի քանի գյուղեր, իսկ լավայի հոսքը կայուն դեպի օվկիանոս էր ուղղվում:

Սակայն հրաբուխը կրկին հայտնվել է գիտնականների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որովհետև լավայի նոր հոսքը կտրուկ փոխել է իր ուղղությունը և այժմ դանդաղորեն առաջանում է դեպի Կաոհե քաղաքը տանող մայրուղին ու լուրջ մտավախություն կա, որ այն ընդհուպ մինչև քաղաք կհասնի ու կկանգնի բնակչության տեղահանման հարցը:

Իրավիճակը էլ ավելի է բարդանում նրանով, որ եթե անգամ այն քաղաքին էլ չհասնի, այլ սահմանափակվի մայրուղով, ապա քաղաքը պարզապես կհայտնվի մասնակի մեկուսացման մեջ և բնակիչներից շատերը խնդիր կունենան իրենց աշխատավայրեր հասնելու հետ, իսկ գիտնականները դժվարանում են ասել, թե երբ է հոսքը դադարելու դադարելո՞ւ է արդյոք: Եթե այն հասնի մայրուղի, ապա իշխանությունները ստիպված կլինեն շրջանցիկ ճանապարհ կառուցել, ինչը կապված է ծախսերի հետ: 

This pāhoe flow consists of many small, scattered, slow-moving lobes burning vegetation.

In this Sept. 1, 2014 photo released by the U.S. Geological Survey, fluid lava streams from the June 27 lava flow from the Kilauea volcano in Pahoa, Hawaii.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել