Հայաստանում շատ են խոսում ընթացքում գտնվող ռեֆորմներից, ժամանակ է գալիս, որ փորձում ես հավատալ դրանց գոյությանը, հաճախ այնքան են այդ մասին խոսում, որ սկսում են հավատալ, որ բարեփոխումներ են եղել: Իրականում սակայան շատ ոլորտներում դա ընդամենը ձևական բնույթ է կրում և ըստ էության ոչինչ չի փոխվել, այ օրինակ այսօր մեքենաների մաքսազերծման կետում էի, բացի այն, որ ամոթ է, որ չկա բակոմատ, տեղում աշխատող երկու բանկերն ու ապահովագրական ընկերությունները անկանխիք գործարքների հնարավորություն չունեն, այլ զարամանալի է, որ մեքենաների մաքսազերծման գնի վերահսկողություն անգամ չկա, նույն թվականի, նույն ծավալի շարժիչ ունեցող և տառացիորեն ոչնչով չտարբերվող մեքենաների մաքսազերծման արժեքները խիստ տարբեր են, իսկ տարբերությունը կարող է լինել մինչև 200$: Էլ չեմ խոսում մեզանում ամոթալի դարձած 2000 դրամ տուր ԱՊԵՐ ՋԱՆ արտահայտությունների մասին: Իսկ ովքեր պետք է վերահսկեն մաքսային կոմիտեին? Դե իհարկե օրենսդրություն լավ իմացող ու ոլորտին գիտակ լրատվամիջոցները, որոնցից, ՑԱՎՈՔ մենք չունենք: Նեղանալ չլինի, բայց ես խիստ կասկածում եմ, որ հարկային և մքսային օրենսդրություն լավ իմացող լրագրող Հայաստանում կգտնենք, իսկ քանի դեռ փաստերով հակադարձել չենք կարող, մաքսային մարմինների ղեկավարները միլոններ են աշխատելու: Ցավալի փաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել