ՀՅԴ-ն չի մասնակցի ոչ իշխանական ուժերի հանրահավաքին, որը կայանալու է հոկտեմբերի 10-ին: Դաշնակցությունը սա պատճառաբանել է այն հանգամանքով, որ իրենք կողմ են Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոխոխություններին՝ ի տարբերություն մյուս երեք ուժերի, որոնք դեմեն Սերժ Սարգսյանի վերարտադրությանը միտված այդ օպերացիային...

Բայց, այնուհանդերձ, ՀՅԴ-ի՝ հանրահավաքին չմասնակցելու որոշումը անտրամաբանական է այն առումով, որ հանրահավաքը, ինչպես նախանշված էր, նվիրված պետք է լինի նաեւ այլ հարցերի, եւ ոչ թե զուտ սահմանադրական բարեփոխումների հարցին...

Ինչեւէ, կարելի է արձանագրել, որ այլեւս քառյակը կարելի է անվանել եռյակ, կամ առաջիկայում այդպես հարկ կլինի անվանել...

Կարող ենք նաեւ արձանագրել, որ ՀՅԴ-ն հավատարիմ մնաց իր գլխավոր սկզբունքին, խոսքը դեմ եւ կողմ ըլլալու մասին է..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել