Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության՝ Հայաստանի Հանրապետությունում աշակերտների թիվը գնալով պակասում է։
Վերջին 10-ը տարիների ընթացքում աշակաերտների թիվը պակասել է 141,000 աշակերտով։
Ցանկացած մարդու էլ պարզ է, որ եթե աշակերտների թիվը պակասել է, պակասել է նաև մեծահասակների թիվը, և դա առաջին հերթին պայմանավորված է արտագաղթով և երկրում տիրող սոցիալական իրավիճակով։
Այն, որ Հայաստանի Հանրաետությունում ծանր պայմաններից ելնելով՝ ծայրահեղ ցածր է ծնելիությունը դա պարզ է, բայց դրան զուգահեռ մեծանում է արտագաղթը։ Եթե մի քանի տարի առաջ արտագնա աշխատանքի մեկնողները գումար էին ուղարկում, որպեսզի իրենց երեխաները Հայրենիքում մեծանան և կրթվեն, ապա այսօր դա «հասկանալի պատճառներով» այլևս հնարավոր չէ, և մեր հայրենակիցները գերադասում են երեխաներին դուրս բերել երկրից, իսկ մնացողներնից շատերն էլ ուղղակի հնարավորություն և պայմաններ չունեն դպրոց հաճախելու։
Դպրոցում աշակերտների թվի նվազումը ոչ այնքան դեմոգրաֆիական խնդիր է ինչքան Ազգային անվտանգության, քանի որ այս տեմպերով շարունակելու դեպքում՝ կդատարկվեն թե դպրոցները, թե մանկապարտեզները և թե բուհերը։
Այս համատեքստում, ավելի ճիշտ և բանական կլիներ, որ պատկան մարմինները առաջնահերթ ձեռնամուխ լինեին այս և այլ կաևորագույն խնդիրների լուծմանը, ոչ թե լծվեին «մի կերպ» Սահմանադրական բարեբոխումներ իրականացնելու գործին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել