Օ՜, թշվառ իմ հայ ժողովուրդ, նոր արհավիրք է քեզ սպաասվում: Շուտով սերիալային ոլորտում Դիանա Գրիգորյանի մենաշնորհը պատրաստվում են վիճարկել, էն էլ ով... դամի ի գոսպոդա, սրթսրթացեք, նոր աստղ է հայտնվել սցենաարիզմի ու ռեժիսուրայի հայկական երկնակամարում՝ Ճոյտը...

Այո-այո, Արմավիրից այս նախկին պատգամավորը, ով շատ բռնող կրթություն ունի (գեղինիստուտն ա ավարտել), հայտարարել է.

«Ես մանկությունից երազել էի ռեժիսոր դառնալ: Ցանկացած թատրոն, որ գնացել եմ, միշտ քննադատի դերում եմ եղել, որովհետեւ շատ եմ սիրել: Հիմա ուզում եմ հա՛մ ռեժիսորի իմ երազանքն իրականացնել, հա՛մ էլ բիզնես անել»:

Ավելին, պարզվում է Ճոյտը արդեն տևական ժամանակ է ինչ սցենարներ է գրում ու իր միջոցներով նկարահանում և էկրանավորում է կինեմատոգրաֆի գոհարներ:

Ու եթե ձեզ թվում է, թե սարսափելին լսեցիք՝ չարաչար սխալվում եք: Ճայտը հայտարարել է, որ իր վաղեմի փափագն է կյանքի կոչում հիմա՝ հոկտեմբերի 1-ից սկսելու է նկարահանել իր կողմից գրված սցենարով ֆիլմ... Ցեղասպանության մասին:

Էս ա ժողովուրդ ջան, եթե Ճոյտն էլ արդեն իրան տվեց ռեժիսուրային ու սցենարներ գրելուն, մենակ մի բան ա մնում՝ Հայաստանը պաշտոնապես գժանոց հայտարարելուն. գեներալ մանվելը բալետ գրի, գեներալՍեյրանը գլխավոր խորեոգրաաֆը լինի, իսկ Շմայսը՝ պրիմա բալերինան:ՃՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել