Նկատել եմ, որ 90-ականներին ազգս հայոց ավելի փութաջան էր գործելու մեջ քան մեր օրերում: Օրինակ հիշում եմ Շուշվա ազատագրումից օրեր անց ՀՅԴ «Ն.Աղբալյան» ուսանողական միությունը որոշեց քաղաքում բացել «Արամ Մանուկյան» վարժարան և բազմաթիվ Երևանաբնակ ուսանողներ անմիջապես լծվեցին այդ գործին և վարժարանը կայացավ: Այդ օրերին Երևանի Կոնսերվատորիայի ուսանող և Լիբանանահպատակ Զաքար Քեշիշյանը որոշեց Շուշիում հիմնադրել «Վարանդա» երգչախումբը աշխուժացնելով մշակութային կյանքը քաղաքում: Փորձերն երբեմն ընթանում էին արկերի պայթունի հնչյուների ներքո, սակայն ինչ փույթ այս տարի նշվում է երգչախմբի 20 ամյակը: Հիմա այս նույն բանը անելու համար մի տաս հատ սեմինար կանեն, մի քսան հատ հայեցակարգ կմշակեն ասենք Շուշին մշակութային քաղաք դարձնելու մասին, միլիոններ կոֆե բրեյքի և ուտելու վրա կծախսեն ու կգնան տներով առանց որոշակի արդյունքների:
Ստատուսիս առիթը Արցախյան պատմական հանրաքվեն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել