Օրերս հերթական անգամ ՄԱԿ-ի բնապահպանության կոմիտեի ազգային ծրագրի ղեկավար Կարինե Դանիելյանը մեղադրանքներ հնչեցրեց երկրի իշխանությունների հասցեին՝բնապահպանական խնդիրներին պատշաճ ուշադրություն չդարձնելու, հատկապես Երևանի անտառաշերտերը օլիգարխներին տրամադրելու առթիվ: Մՙեղադրանքներն արտաքուստ ճիշտ են, դիպուկ, խնդիրները՝ մտահոգող: Ճիշտ է Կարինե Դանիելյանը, որ Երևանում, Մոնումենտից սկսած մինչև Սարի թաղ, անտառները տրվել են օլիգարխներին, ճիշտ է նաև, որ կառավարությունը և բնապահպանության նախարարությունն ուշադրություն չեն դարձնում բնապահպանների առաջարկություններին, դիտողություններին, պահանջներին: Ստեղծվել է ամենաթողություն, որից,,գիրանում,, են բնապահպանության նախարարի պաշտոնը տարբեր տարիների ստանձնած մարդիկ, այն օլիգարխները, որոնք անտառներում իրենց վիլլաներն են կառուցում: 
Կարելի էր, իհարկե, Կարինե Դանիելյանին ձայնակցել և ասել, որ, ահա, մի գործիչ, որը բոլորեքյան նվիրված է բնապահպանության խնդիրներին և ակտիվպայքար է մղում: Սակայն… Կարինե Դանիելյանը բնավ էլ շարքային մարդ չէ մեր երկրում, բնապահպանության ոլորտի ,,հերթական,, դեմքերից չէ, այլ ՄԱԿ-ի ազգային ծրագրի ղեկավարը: Այսինքն, իր լծակներով, իր ազդեցությունենրով շատ ավելի բարձր կանգնած, քան հենցբնապահպանության նախարարը: Շրջակա միջավայրի պահպանման ազգային ծրագիրը կազմում և ղեկավարումէ Կարինե Դանիելյանը, ինչը նշանակում է, որ նա կարող էր ազդել ցանկացած սխալ որոշման դեմ, ՄԱԿ-ի՝ իրեն տրված մանդատով, պայքարել ապօրինությունների դեմ: Սակայն մոտ 14 տարի Կարինե Դանիելյանը բավարարվում է ասուլիսներով, իսկ իր հիմնական ժամանակն անցկացնում տարբեր միջազգային գիտաժողովներում, դրամաշնորհակին ծրագրերի շրջանակներում իրականացվող սեմինարներում: Ու նա այս հարցում մենակ չէ, ուստի միանգամայն ճիշտ են մեր շատ իսկական բնապահպաններ հիշենք լրագրող-բնապահպան Գալուստ Նանյանի բազմաթիվ հրապարակումներ, որոնք խիստ դժգոհություն են հայտնում ինչպես Կարինե Դանիելյանից, այնպես էլ մի քանի այլ ,,ակտիվիստներից,, , որոնց թողտվությամբ են նաև կյանքի կոչվում մի շարք հակաբնապահպանական ծրագրեր: Սևանա լճի ավազանի հարցըհենց ազգային ծրագրի ղեկավարին ու նրա գործընկերներին հետաքրքրել է լոկ հռետորաբանության տեսանկյունից, մինչդեռ ազգային ծրագրի ղեկավարն այդպես էլ ոչինչ չի արել, որպեսզի Սևանի պահպանման խնդիրն ընդգրկվեր ՄԱԿ-ի ծրագրերում, աշխարհի բացառիկ լճերից մեկն իր վրա սևեռեր ամենահեղինակավոր կառույցի՝ ՄԱԿ-ի ուշադրությունը: Վարելով Սևանա լճի առաջին համամիութենական ծրագիրը խորհրդային տարիներին, հետագայում հենց Կարինե Դանիելյանն է նաև եղել մեկը նրանցից, ովքեր ազգային ծրագրի շրջանակներում առանցքային չեն համարել Սևանը, քայլեր չեն ձեռնարկել տարբեր դրամաշնորհների ներդրման համար: 
Խոսելով անտառները օլիգարխներին հանձնելու մասին, տիկին Կարինե Դանիելյանն իրավացի է, սակայն… Երևանում անտառների զավթման գործընթացները սկիզբ առան 1991 թվականից, երբ նորահայտօլիգարխները սկսեցին տեր կանգնել անտառներին: Այս գործընթացը բուռն զարգացում ապրեց 1993-94 թվականներին, երբ պատերազմական գեներալները ռազմադաշտերում գտնվելով՝ չէին մոռանում մայրաքաղաքի անտառաշերտերի սեփականաշնորհման, հատկապես ,,Հաղթանակ,, զբոսայգու շրջակա տարածքում սեփական հսկայածավալ առանձնատները կառուցելու մասին: Գեներալներ Սեյրան Սարոյանը, Հայկազ Բաղմանյանը, այլք հենց այս տարիներին իրենց վիլլաների հիմքերը դրեցին: Կհարցնեք, ի՞նչ կապ ունի այս ամենը Կարինե Դանիելյանի հետ: Հիշեցնենք. Տիկին Դանիելյանը 1991-1994 թվականներին ՀՀ բնապահպանության նախարարն էր, որը բացահայտ անտարբերության էր մատնել ողջ հանրապետությունը:Շիրակի և Լոռու մարզերում, Դիլիջանում ոչնչացվում էին հազարավոր հեկտարներով անտառներ, կանաչ գոտիներ, Գյումրին ու նրա շրջակայքը հիմնովին ծառազրկվել էին, տիկին նախարարը չարձագանքելով Գյումրիից հնչող բողոքներին՝ կանաչ գոտիների ոչնչացման առթիվ, լռության էր մատնում ամեն ինչ: Հենցայս տարիներին շատերը տեր կանգնեցին հանքարդյունաբերությանը՝ ահռելի վնաս հասցնելով մեր պետությանը, շրջակա միջավայրին…
Իմ խնդիրը չէ ,,քլնգել,, տիկին Դանիելյանի գործունեությունը: Պարզապես ցավալի ու վիրավորական է, որ երկրում տիրողբնապահպանականաղետալի վիճակի պատասխանատուները հեռանում են պատասխանատվությունից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել