ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխելու փաստը, նշել է, որ իր գնահատականները համընկնում են Հանրապետության նախագահի հնչեցրած գնահատականներին և հանրային խորհրդի տարածած հայտարարությանը: 

Սակայն, որպես քաղաքական գործիչ և ԱԺՄ նախագահ, նա ավելացրել է, որ 3 կետից բաղկացած կոչ ունի` ուղղված Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին. «1-ին` դադարեցնել բանակցություններն Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, 2-րդ` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և 3-րդ` Հայաստանի ու Ղարաբաղի միջև կնքել ռազմական դաշինք»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել