Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում մտքի անօգուտ փայլատակման հանդիպեցի: Օրաթերթը խոսել է ԱԺ փոխնախագահի Օսլո գործուղվելու և պատվիրակության կազմի մասին: Գովելի է, որ օրաթերթն իր առաքելությունն է համարում փնտրել, գտնել ու վեր հանել պետության կողմից կատարվող հնարավոր չարաշահումներ, հնարավոր բացթողումներ, բայց դա անել առանց գոնե մակերեսային ուսումնասիրության` վստահ ենք բոլորս, որ անհարգալից վերաբերմունք է սեփական ընթերցողի նկատմամբ:

Լրագրողի կողմից ընդամենը ճշտող մեկ հարցն ուղղված ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը, օրաթերթին զերծ կպահեր ապակողմնորոշիչ աշխատաոճից, ինչը խիստ վնասակար է սեփական ընթերցողի համար: Իսկ այդ մեկ հարցի պատասխանն այն է, որ միջոցառումը նախատեսված էր ԱԺ նախագահների և Գլխավոր քարտուղարների մասնակցության համար:

Ի դեպ, Ժողովուրդ օրաթերթի ընթերցողներին հերթական մոլորությունից պաշտպանելու համար նշեմ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը ԱԺ գլխավոր քարտուղարն է:

Դե հիմա ասեք` արդյոք օրաթերթի հեղինակությունն աճեց սեփական ընթերցողներին մոլորության մեջ գցելու համար: Իհարկե՝ ոչ, իհարկե չի էլ աճի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել