Օրեր առաջ պատահաբար ականատես եղա երկու հայրենադարձի թեժ վեճի: Մեկը իրանահայ էր,մյուսը՝իրաքահայ: Սկզբում կարծեցի,որ ինչ-որ կենցաղային հողի վրա ծագած վեճ է,բայց հետո,երբ լսեցի ձեր շուն մոլլան և ձեր շուն Սադդամը արտահայտությունները,հասկացա,որ քաղաքական վեճ է: Վեճի թեման Իրան-Իրաք պատերազմն էր.մեկը Իրաքի բանակի շարքերում էր մասնակցել,մյուսը՝Իրանի: Այնպիսի ատելությամբ էին վիճում ասես Հայաստանի դավաճան էին տեսել: Հայերը կյանքի բերումով սփռվել են աշխարհով մեկ և կամա-ակամա մասնակցում են տարբեր երկրների միջև տեղի ունեցած և ունեցող պատերազմներին,բնականաբար տարբեր կողմերում,նաև քաղաքացիական պատերազմներում: Ետ դառնանք հայրենադարձների թեմային: Այնքան թեժացավ նրանց վեճը,որ չդիմացա և խառնվեցի.ասացի. կռվի տարբեր կողմերում իրար թշնամի եղած լինելը,թողեք այն երկրում,որտեղից եկել եք,այստեղ դուք հայ եք և եղբայր եղեք,օտարի կռիվը թող օտարին մնա,հայը պետք է բանավիճի ուրիշ հայի հետ միայն հանուն հայրենիքի տարբեր գաղափարներ ունենալու շուրջ: Տարեց հայրենադարձները այլևս չվիճեցին և ձեռք սեղմեցին,որից հետո սկսեցին երգել Քաջ Անդրանիկ երգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել