Վերջերս ֆեյսբուքում շատ եմ կարդում, որ զարմանազան ակտիվիստներ հայտարարում են, որ սոցցանցերը որպես ինֆորմացիայի ռեսուրս իրենց համար ծառայեցնող կայքերը իրենց էջերից չօգտվեն ու իրենց գրած գրառումները չվերահրապարակեն: Օգտատերերը մեկ հիմնական արգումենտ ունեն՝ մեր գրածներն առանց այդ էլ բոլորը տեսնում են ու դուք մեզ պետք չեք: 
Հիմա մեր շատ խելոք ակտիվիստ պրիդուռկներին մի պարզ բան բացատրեմ:
Ձեր գրած գրառումն ուժեղ է քանի դեռ ձեզ կարդում են պետական ու ոչ պետական տարբեր մարմիններում ու երբ խնդիր եք բարձրացնում, կամ իրենց կպնում եք, անմիջապես լուծում են տալիս, կամ կռուտիտ են լինում: Իսկ երբ ձեզ չեն կարդում վերոնշյալ մարմինները, ձեր գրածը դառնում է զուտ բակային բամբասանք՝ նախատեսված խիստ սահմանափակ աուդիտորիայի համար, որը կրում է լոկալ բնույթ: Կոպիտ ասած դուք գրում եք, ձեր մի քանի անհետաքրքիր ընկերով դա կարդում եք, մյուս անհետաքրքրիրների հետ դա քննարկում եք, վերջում գալիս եք դարակազմիկ եզրահանգման, որ երկիրը երկիր չի ու շարունակում եք ձեր աննպատակ կյանքը՝ չտալով ոչ մի օգուտ քաղաքակրթությանը: 
Պետական ու ոչ պետական վերոնշյալ հիմնարկները հաստատ բանուգործը թողած չեն մտնելու ձեր սոցցանցերի էջերը ու տեսնեն, թե ինչ եք բարբաջել: Նրանք դրա ոչ նեռվերն ունեն, ոչ առողջությունը, ոչ էլ այդքան ռեսուրս ունեն: Լավագույն դեպքում նրանք ունեն մեկ չբավարարված մամլո խոսնակ, ով հետույքը ու հավանաբար նաև փորը հաստացրած այցելում է խիստ սահմանափակ թվով կայքեր՝ հուսյով, որ իր շեֆի մասին ոչինչ չի լինի կայքերում ու ստիպված չի լինի իր մի քանի տոննայանոց հետույթը բաժանել արդեն հետույքի մեջ ներծծված ու քրտնած կաշվե աթոռից ու գնալ նրան դրա մասին զեկուցելու: 
Փոխարենը ձեր դատարկաբանություններին սիրով հետևում են լրատվական կայքերը, որոնց մի մասն իրոք վատը չէ ու ձեր խոսքը հասցնում են վերոնշյալ հաստափորներին, որ իրենք էլ հասցնեն իրենց հաստափոր շեֆերին, որ վերջիններս լուծեն ձեր խնդիրը: 
Կոպիտ ասած առանց լրատվական կայքերի դուք ոչինչ եք: Ու մի փորձեք մարդկանց հակառակում համոզել ու իջեք երկինքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել