Երբեմն ագրեսիվ կերպով,կամ խիստ զգացմունքային կերպով մատուցված ճշմարտությունը,ունքի տեղ աչք է հանում: Օրինակ հայագիտական թեմաներով նյութերում, երբ հանդիպում ենք, որ այս կամ այն եվրոպական ազգը հայկական ծագում ունի, օրինակ՝ բասկերը, բավարացիները, բրիտները, կամ ասիական որոշ ազգերի մեջ գերակա են հայկական գեները, ապա շատերը դրան թերահավատորեն են վերաբերում, էլ չասեմ աշխարհահռչակ որոշ մարդկանց հայ լինելու մասին նյութերը, կամ հայկական արյան  որոշ մաս ունենալը դիտարկվում են Հիտլերնելա հայ, նու պագադինելա հայ հումորային տեսանկյունից: Ինչու է դա ադպես,որովհետև նյութեր գրողները հաճախ զլանում են իրենց ներկայացրած նյութի հետ կցել հղումներ այդ ինֆորմացիայի սկզբնաղբյուրի: Եթե նշվի այն գիտնականի անունը,աշխատությունը,կամ աշխատության հղումը էլեկտրոնային տարբերակով,ապա նման հարց չի առաջանա: Կամ հանրահայտ մարդու հայկական ծագման մասին,որ նշվում է,թող նաև աղբյուրը նշվի,կամ ,եթե ապացույցը չէ,գոնե ենթադրության հիմքերը: Այս ամենը բարձրաձայնելը առանց ապացույցների,տալիս է հակառակ էֆեկտ.մարդկանց մեծ մասը սկսում է թերահավատորեն վերաբերվել.կարծում է,որ դատարկ մեթոդ է ազգային ինքնագնահատականը բարձրացնելու,իսկ այս պարագայում հիասթափվում է և թերարժեքություն է ձեռք բերում ազգային հարցերում: Տեսանք,որ իրականությունը,որ պետք է մարդկանց մոտ բարձրացնի ինքնարժեքը և հպարտություն տա,սխալ մատուցման դեպքում արմատապես հակառակն է անում: Իսկ այսպիսի դեպքերում,երբ մեկը լուրջ չի ընդունում դա և քննադատում է,ենթարկվում է մոլեռանդական քննադատության,իսկ մոռանում ենք,որ մարդիկ այնքան սուտ են տեսել կյանքում,որ ապացույցներ են ցանկանում,և մարդուն դրա համար հայհոյելով ավելի ես վանում ճշմարտությունից: Կամ հայրենասերների մեջ կա մի շերտ,որը նույնպես խիստ հուզական է գործում և հակառակ էֆեկտ է ստանում: Օրինակ,երբ մեկը ոչ ազգային վարքագիծ է դրսևորում,կամ ազգային մշակույթի ու լեզվի կրող չի,ապա սկսվում է,նրան գամում են անարգանքի սյունին,ինչ ասես ասում,էլ ՝թուրք,էլ՝դավաճան: Հարգելիներս ազգային արժեքները պետք է գրավիչ լինեն,որ մարդը սիրով դրանք ընդունի.ոչ բոլորն են ցեղի տականք.շատերի մոտ դա դաստիարակության բացից է,իսկ ագրեսսիվ կերպով մարդուն ճիշտը ցույց տալը նույնքան անօգուտ է,որքան՝ խեղդվողին օգնելու փոխարեն պախարակելը,որ լողալ չիմանալով հասել է այդտեղ: Մարդուն պետք է բացատրել,ներկայացնել ազգային արժեքը՝ներկայացնել այնպիսին,ինչպիսին քեզ է դուր եկել և գրավել,թե չէ ագրեսսիայով ավելի ապազգային ենք դարձնում մարդուն: Մի խոսքով իրականությունը պետք է մատուցել ճիշտ և գրավիչ,իսկ այդ դեպքում հաստատ ավելի շատ մարդ կընդունի ազգայինն ու իրականը,բայց բացահայտ ապազգային տականքին չի վերաբերում խոսքս,որոնք քիչ են և պետք չէ բոլորին նրանց հետ չափել; Ինձ քննադատելուց առաջ բերեք մեկին,օրինակ,որին հայհոյելով,կամ ՝պատին դեմ տալով դարձրել եք ազգային արժեքների կրող ,կամ ազգային պատմություն հարգող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել