Tert.am-ը գրում է.

Աղձք գյուղում Արշակունիների դամբարանը պեղելու համար Հայաստանում գումարներ հատկացվել են 70-ականների սկզբներին, նաև՝ 2000 թվականին՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կողմից:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Աղձքում պեղումներ կատարած հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանը, ով նշեց, որ Հայաստանի պատմության ու մշակույթի առումով բացառիկ այդ հուշարձանի պեղումը կիսատ է մնացել ֆինանսավորման բացակայության պատճառով:

«Անդրանիկ Մարգարյանն էր այն ժամանակ վարչապետ, մի փոքր գումար տվեց, դրանով պեղումներ արեցինք, ծրագիր կար, իսկ որ հարցնում եք՝ մշակույթի նախարարությունը գումար տվե՞լ է, չէ´, չի տվել պեղումների համար, բարեկարգման, այլ բաների համար՝ այլ հարց է»:

Հիշեցնենք, որ մոտ 30 պատգամավոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայցելեն պատմական Աղձք, որտեղ տեղում կծանոթանան 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու և կիսատ մնացած պեղավայրի անմխիթար վիճակի հետ և տեղում՝ հնագետների առաջարկությամբ լուծումներ կգտնեն: Այս մասին Tert.am–ին հայտնել էր Արշակունիների դամբարանի հարցը բարձրաձայնած Արագած Ախոյանը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել