Հիմա, երբ հաճույքով տեղեկանում եմ, թե ով ինչ գիրք է կարդացել, հիշում եմ մեր տասնյակից ավելի վարչապետներից մեկին, որը ինձ դու-ով էր դիմում: Դիտմամբ՝ ոչ թե այն պատճառով, որ մոտիկ էինք, այլ պարզապես մի անգամ կարծիք էի հայտնել, թե իր վարչապետությունը, ինչպես նաեւ ուրիշներինը, հայ ժողովրդին առանձնապես որեւէ բան չի տվել... Նեղացել էր ու փորձում էր նվաստացնել... Ու այսօր մտածեցի՝ եթե ՄԵՋԴ ԿԱ, երբեք չես կարող դիմացինիդ նվաստացնել ու հաճույք ստանալ... Հասարակ գյուղացի կամ պատ շարող բանվոր ես, Դոստոեւսկի ու Նիցշե չես կարդացել, միեւնույն է՝ չես անի.. Իսկ եթե ՄԵՋԴ ՉԿԱ՝ կներեք՝ ուզում է Ադամ Սմիթի ու երկրորդ նախագահի վերջերս նշած խելոք մարդկանց գրքերը 1000 անգամ կարդացած լինեք, միեւնույն է չեք հասկանա, թե ինչ է ասել Զրադաշտը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել