1. ԱՄՆ-ում բոլոր հեռախոսահամարները սկսում են 555-ով:

2. Անկախ նրանից, թե ինչ վնասվածքներ ունի տիեզերանավը, դրա ներքին գրավիտացիոն դաշտի հետ ամեն ինչ կարգին է:

3. Բոլորը խոսում են անգլերեն՝ անկախ նրանից, թե ծննդով որտեղից են: Անգամ այմոլորակայինները, որոնք երբևիցէ չեն եղել Երկրի վրա:

4. Երբ գիշերը անջատում եք ձեր ննջարանի լույսը, այնտեղ միևնույն է լավ տեսանելիություն է մնում, ճիշտ է՝ մի քիչ երկնագույն տոներով է լուսավորությունը:

5. Բոլոր համակարգչային սկավառակները աշխատում են բոլոր համկարգիչների վրա՝ անկախ ծրագրային ապահովումից:

6. Հենց այն պահին, երբ միացնում ես հեռուստացույցը, որպես կանոն լուրերում խոսվում է այնպիսի բաների մասին, որոնք անձամբ քեզ են վերաբերվում: 

7. Ամենամոտ հարազատներդ ու բարեկամներդ քեզ ընդհանրապես նման չեն:

8. Անկախ նրանից, թե որքան է վատ նկարի որակը, այն հնարավոր է խոշորացնել ու ուսումնասիրել նույնիս ամենաչնչին դետալները:

9. Անգամ միմյանց հետ շփվելիս, արտասահմանցիները գերադասում են խոսել անգլերեն:

10. Բոլոր գրողները հարուստ են, բոլոր հրատարակչական ընկերությունները գլամուրային են, իսկ բոլոր նկարիչներն ունեն հիանալի արվեստանոցներ՝ որպես կանոն վերին հարկերում:

11. Եթե ինչ որ փորձագետ, ինչ որ մի կանխագուշակում է անում և նրան չեն հավատում, ապա ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես և ասել էր փորձագետը: Եվ հակառակը, եթե փորձագետին հավատում են՝ ոչինչ էլ չի լինում:

12. Նոութբուքների մեծամասնությունն այնքան հազոր է, որ դրանց միջոցով հնարավոր է կառավարել նույնիսկ թշնամական այլմոլորակային քաղաքակրթությունների կոմունիկացիոն համակարգերը:

13. Խոհանոցներում լույս չկա: եթե դուք խոհանոց եք գնում գիշերը, ապա ստիպված եք լուսավորության համար օգտվել սառնարանից:

14. Ցանկացած շենքի օդափոխման համակարգը հիանալի թաքստոց է, որովհետև ոչ մեկի մտքով չի անցնի փնտրել ձեզ այնտեղ և դուք կարող եք հասնել շենքի ցանկացած կետ:

15. Բոլոր ռումբերն ունեն ժամանակի հետհաշվարկը մեծ կարմիր թվերով ցույց տվող էկրաններ, այնպես որ, դուք միշտ գիտեք, թե երբ է ռումբը պայթելու:

16. Բոլոր անկողիններն ունեն հատուկ Լ-աձև վերմակներ, որոնք կնոջը ծածկում են մինչև ուսերը, իսկ նրա կողքը պառկած տղամարդուն՝ մինչև գոտկատեղը:

17. Ֆիլմերի հերոսները խիստ արագ են տեքստ հավաքում համակարգչով, ընդ որում՝ երբեք «միջակայք» ստեղնից չեն օգտվում:

18. Շրթներկը երբեք չի մաքրվում, անգամ եթե դուք սուզվել եք ակվալանգով:

19. Եթե ֆիլմն ունի երկրորդական հերոս ու նկուղ, որի մեջ հաստատ չարժե մտնել, ապա այդ հերոսը անպայմանորեն կմտնի այնտեղ, որպեսզի տա դեբիլագույն մի հարց. «Ո՞վ կա այստեղ»... ու բնականաբար գլխին ուտի:

20. Եթե դուք բարետես արտաքնով շիկահեր եք, ապա ամենայն հավանականությամբ, արդեն 22 տարեկանում դուք կլինեք միջուկային սպառազինության համաշխարհային մասշտաբի փորձագետ:

21. Եթե դուք վարում եք մեքենա բացարձակապես ուղիղ ճանապարհով, դուք պարզապես պարտավոր եք անընդհատ կտրուկ պտտել ղեկը մեկ աջ, մեկ ձախ:

22. Եթե ինչ որ բան ռադիոակտիվ ճառագայթում ունի, ապա այն անպայմանորեն կանաչավուն լուսարձակում է բաց թողնում:

23. Չարագործներն այնքան չար դեմքեր ունեն, որ մենակ այդպիսի դեմք ունենալու համար արդեն իսկ արժի ձերբակալել նրանց:

24. Հազալը սովորաբար նշանակում է, որ դուք անբուժելի հիվանդ եք:

25. Երբ վճարում եք տաքսիստին, ապա չեք նայում դրամապանակի մեջ այլ պատահականության սկզբունքով վերցնում եք պատահած թղթադրամը ու տալիս եք և միշտ ճիշտ գումարն է լինում:

26. Ցանկացած դուռ կարելի է բացել պլաստիկ քարտի ու գրասենյակային սովորական ամրակի միջոցով, եթե իհարկե այդ դուռը այրվող շենքում չէ, որտեղ անօգնական երեխա կա:

27. Ցանկացած համակարգիչ միանում է առավելագույնը 2 վայրկյանում:

28. Ցանկացած մարդ, ով արթնացել է մղձավանջից, կտրուկ նստում է ու ծանր է շնչում:

29. Ուրվականներով բնակեցված տանը կինը պետք է ուսումնասիրի տարօրինակ ձայների ցանկացած աղբյուր, ընդ որում՝ ամենասեքսուալ ներքնաշորերը հագին:

30. Ամենևին էական չէ, թե քանի հակառակորդ ունես կռվի ժամանակ, եթե մարտարվեստների ես տիրապետում, որովհետև ձեր հակառակորդները համբերատար սպասելու են ու ձեր կողքը պար են գալու, մինչև դուք նրանց բոլորին հերթով նոկաուտի չենթարկեք:

31. Մեքենան կայանելու խնդիր ընդհանրապես չի լինում:

32. Նորածին երեխաները կարողանում են գվգվալ, ինքնուրույն շրջվել ու գլուխը պահել:

33. Ընդամենը մեկ լուցկու հատիկով կարելի է լուսավորեել մարզադաշտի չափի սենյակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել