Երջանկությունը վերջնակետ չէ, ուր քայլում ես հասնելու համար, դա կյանքն ապրելու ձև է: Բարթոն Հիլզ

 1  Ներկա եղիր: Ներկա լինել նշանակում է ամբողջովին ապրել հենց այն պահը, որում կաս` կենտրոնանալով  այն բանի վրա, թե որտեղ ես, ինչ ես անում և ում հետ ես, և ոչ թե մտքով թափառել մեկ այլ տեղ: Մենք չենք կարող փոխել այն, ինչ եղել է մեզ հետ , ոչ էլ դրանց մասին մտածելով, մենք կօգնենք մեզ այս պահին: Մենք չենք կարող կանխատեսել ապագան, այնպես որ դրա մասին անհանգստանալը նույնպես ոչ մի օգուտ չի տա: Փոխարենը կենտրոնացիր այս պահի վրա: Եթե ինչ-որ բան անհանգստացում  է քեզ, որևէ քայլ ձեռնարկիր հիմա, եղիր այս պահի մեջ, ապրիր այնպես, ասես միակ  ժամանկը որ կա դա հիման է,  և իևականում հենց այդպես է, որ կա. չկա այլևս անցյալ ու ապագան էլ դեռ չկա` կա միայն ներկան:

summer animated GIF

 2  Ավելի քիչ բան արա: Այսօրվա համար ամբողջական օրակարգ ունե՞ս: Կիսի՛ր այն: Պարտադինիր չէ, որ դու քո ցուցակում գրած բոլոր կետերն անես: Ավելի քիչ արա, սակայն կենտրոնացիր  կարևորի ու հրատապի վրա:  Այդպես դու ավելի քիչ կհայտնվես սթրեսի մեջ ու կհասցնես ամեն ինչ անել ու քեզ բավարարված կզգաս:

 3  Կարևոր մի բան արա: Ինչպես նախորդ կետում ասվեց քիչ արա, սակայն արա կարևորն ու առաջնայինը: Կարևոր ասելով նկատի է առնվում այն, ինչը մեծ ազդեցություն կարող է թողնել կյանքիդ վրա. անձնականիդ կամ կարիերայիդ համար: Նույնիսկ եթե դա փոքրիկ մի քայլ է, որը ապագայում կարող է քեզ համար մեծ նշանակություն ունենալ ու մեկ փոքրիկ քայլով մոտեցնել երազանքներիդ, դու քեզ հրաշալի կզգաս: Դու բավարարվածության զգացում կունենաս, որը ամբողջ օրդ հրաշալ կդարձնի:

 4  Պլանավորիր կատարյալ կյանքդ:  Ինչպիսի՞ն կլիներ կյանքը, եթե դու սահմանափակումներ չունենայիր: Ընտրիր այն 4-5 բաները, որոնք քեզ իսկապես երջանկացնում են, այնուհետև դրանց շուրջ կառուցիր կյանքդ` փորձելով հեռացնել մնացած բաները կյանքիցդ ու անել այն փոքրիկ քայլերը, որոնք կտանեն քեզ դեպի պատկերացրածդ կատարյալ կյանքը: Իսկ հիմա հաջորդիվ շաբաթնների համար պլանավորիր քայլերդ: Հրաշալի  զգացում է, երբ քայլ ես կատարում դեպի այն կյանքը, որով ցանկանում ես ապրել: Վայելիր այն ճանապարը, որով անցնում ես` հասնելու համար այնտեղ, ուր ուզում ես լինել:

 5  Զբոսանքի գնա: Եթե քայլելու փոխարեն գրված լիներ մարզվել, ձեզնից շատերը հնարավոր է այս կետը բաց թողնեին: Այնպես  որ մարմնամարզության փոխարեն պարզապես զբոսանքի դուրս արի ու քայլիր: Վայելիր պահն ու մաքուր օդը, այն հրաշալի կդարձնի օրդ:

 6  Լավ երաժշտություն լսիր: Մարդկանց երաժշտական ճաշակը տարբեր է, այնպես որ թերևս որևէ կոնկրետ երգ խորհուրդ տալն այնքան էլ արդյունավետ կարող է չլինել, այնպես որ պարզապես միացրու քո այն սիրելի երգը, որ քեզ ոգեշնչում է ու վայելիր կյանքդ:

 7  Արևածագին ու մայրամուտին հետևիր: Այո՛, սա իսկապես  աշխատում է: Ժամանակ տուր արևածագի ու մայրամուտի գեղեցկությունը վայելելու համար ու կհամոզվես դրա հրաշագործ ազդեցությանը: Այն իսկապես մի տեսակ ջերմությամբ է լցնում:

 8  Սիրելի մարդու հետ ժամանակ անցկացրու: Իհարկե ակնհայտ է, որ ոչ մի ավելի լավ բան չկա, քան սիրելի մեկի հետ ժամանակ անցկացնելը: Ընդամենը մի քանի րոպե երեխաներիդ, ընկերոջդ, կնոջդ/ամուսնուդ, ծնողներիդ կամ մեկ այլ անձի հետ անցկացնելը, ում սիրում ես կիմաստավորի ու կլուսավորի օրդ: Ժամանակ անցկացրու այն մարդկանց հետ, ում գնահատում ես և ովքեր կարևոր են քեզ  համար,  և  ոչ թե պալրզապես հեռուստացույց նայիր նրանց հետ, այլ զրուցիր, նրանց հետ եղիր, ստեղծիր  կապը ու հրաշալի զգա քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել