Tert.am-ը գրում է․

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, թեև որպես հին սերնդի ներկայացուցիչ կողմ է հզոր կենտրոնացված իշխանությանը, բայց հասկանում է, որ այսօր ժամանակները փոխվել են և երկրին նորություն է պետք։

«Ես օրինակ հին մարդ եմ, ես կարող է ուրիշ կերպ մտածել, մենք ուրիշ հասարակարգում ենք մեծացել, բայց գիտե՞ք ինչ կա՝ խորհրդարանական մոդելի անցումը նորություն է։ Հին սերնդի ներկայացուցիչները ինչի՞ կողմ պետք է լինեն հզոր կենտրոնացված իշխանության, բայց հիմա ժամանակները փոխվել են, ես էլ պետք է փոխվեմ, դուք էլ պետք է փոխվեք։ Հիմա եթե ասեմ Բրեժնևը պետք է լինի, Ձեզ դուր կգա՞, մենք այդ ժամանակ մեծացել ենք, կարծել ենք թե մեկը պետք է լինի, ասենք՝ ընկեր Ստալինը, հետո ընկեր Բրեժնևը, բայց հիմա աշխարհը բավական առաջ է գնացել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

Նա հույս հայտնեց, թե նոր կառավարման համակարգն ավելի ժողովրդավարական կլինի։ «Քանի որ իշխանությունն արդեն ավելի կոնկրետ է արտահայտվում, և, ի վերջո, կուսակցությունների դերը բավականին բարձրանում է այս պարագայում, որովհետև խորհրդարանը դառնում է շատ որոշիչ օրգան»,- բացատրեց նա։

Դիտարկմանը, թե ընդդիմախոսներն ասում են, որ դա իշխանության վերարտադրման փորձ է՝ Համլետ Հարությունյանը հակադարձեց. «Ես չգիտեմ ինչ են ասում ընդդիմադիրները, բայց ես՝ որպես քաղաքական դաշտում շատ թե քիչ հնաբնակ, գտնում եմ, որ այո՛, պետք է այս համակարգը փոխվի և ավելի աշխույժ համակարգ պետք է լինի, պառլամենտական համակարգը ավելի աշխույժ է, քան հանրապետականը, որովհետև այնտեղ կենտրոնացված է ամեն ինչ»։

Անդրադառնալով աշնան թեժ շրջանակներում քառյակի հրավիրած հանրահավաքին՝ ՀՀԿ պատգամավորը վստահեցրեց, թե անհանգստանալու պատճառ չի տեսնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել