Միջնադարում և անտիկ դարերում ընդունված էր, որ տվյալ պետության հզորացման համար այդ պետության առաջնորդները կնության էին տալիս կամ առնում հարևան երկրների իշխողների ընտանիքի անդամներին և ցանկացած ազդեցիկ մեկի ամուսնություն կրում էր <քաղաքական>, ավելի ճիշտ կարելի է ասել <պետական> բնույթ ՃՃՃ: 
Նախնադարում այդպիսի բան չկար ու ով հասներ ում հասներ ստացվում էր ամուսնությունը, բայց կրկին խավերի տարբերություն կար, որ ամեն մեկը ամուսնանում էր հնարավորինս իր խավին մոտ ներկայացուցչի հետ: 
Սովետի ժամանակ այս ամենը վերացավ, իսկ <ժողովրդավարական աշխարհում>, կարելի է ասել ֆրանսիական հեղափոխությունից հետո, նաև արվեստի ու գրականության անմիջական ազդեցության տակ, սիրո թեման արդիական դարձավ: Սովետի դեպքում հավասարությունը և համարտարած աղքատությունը մարդկանց ստիպեց <սիրո> հիմքի վրա ընտանիքներ կազմել` հնարավորինս զերծ մնալով քաղաքականությունից ու խավային սահմանափակումներից: 
Անկախ Հայաստանի դեպքում` անկախության առաջին տարիներին սովետի իներցիայից ելնելով, նաև ազգային զարթոնքի հետևանքով, կրկին միայն <սիրով> ամուսնություններն էին քաջալերվում և ամոթալի էր համարվում խավային կամ <ալֆոնսային>` հարստության ու պաշտոնի համար ամուսնությունները:
Այսօր ուսումնասիրելով լրատվամիջոցները կարելի է հաստատապես պնդել, որ Հայաստանում ամուսնությունները վերադարձել են նախնադարյան կամ միջնադարյան հասարակարգերի վիճակին ու այդպիսի ամուսնությունները ամոթալի չեն համարվում հասարակության համար` դեռ ավելին, այդ կերպ տարբեր կուսակցություններ իրար հետ մերձենում կամ հեռանում են, տարբեր օլիգարխիկ ցեղեր իրար հետ թշնամանում կամ բարեկամանում: Չգիտեմ որն է լավ որը վատ, սակայն որ սերը գնալով վերանում է Հայաստանից, դա ակներև է ու միգուցե այդպես էլ պետք է լիներ, քանի որ Հայաստանն իր համար ընտրել է զարգացման այդ ուղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել