Ժամանակն է մի երկու բան ասելու համայն հայոց ճշտի դրոշակակիրներին, ովքեր տեղի-անտեղի քննադատում են մեր շոուբիզնեսի ներկայացուցիններին:
Արդեն ինչքան ժամանակ է պարոն Զաքարյանի նախաձեռնությամբ պոստ պահող Զինվորներին հասցվում է այն ամենն ինչ հենց իրենք են ցանկանում ու դրանք Տղեքին հասցնելու համար պարզ է, որ սեփական միջոցները չի հերիքացնի ու այս ազգանվերը մարդը դիմեց հանրության օգնությանը, որոնց մեջ եղան իսկական ՀԱՅԵՐ, ովքեր ունենալով հնարավորություն օգնեցին ինչով կարողացան ու ավելի շատ հարգանքի են արժանի էս մարդիկ քան մյուս հայերս՝ այդ թվում և Ես(չկարողացա օգնել):Այս նախաձեռնությանը միանում է Նազենի Հովհաննիսյանը ու կատարում սահմանապահներից մեկի խնդրանքը՝ հեռադիտակ է գնում ու տալիս պարոն Զաքարյանին ով էլ իր հերթին դա ու դրա հետ միասին որոշ այլ իրեր պետք է հասցներ առաջին գիծ՝ մեր Տղեքին: Ու էսքանից հետո հայտնվում է ինչոր մեկն ով ասում է, որ Նազենին փիառի համար է անում: Լավ է անում աչքիդ թայնել հանում է: Ինքը գոնե ինչոր բանով Տղեքին օգնում է, բա դու ինչե՞ս անում:Էսքան վախտ մի հատ չոփով մերոնց օգնած կա՞ս: Թող փիառի համար անի, բայց անի, ոչ թե ոմանց
նման ճոռո-ճոռո երևակայի:
Մեր շոուբիզնեսի ներկայացուցիչները պետք է միանան էս ծրագրին ու ամեն գնով օգնեն մեր Տղեքին ու սրանով ձեր նման վատաբանողների նավահանգսիտը ճպցնեն տեղը:
Կամ մեկ այլ դեպք կապված օգոստոսյան դեպքերի հետ.
Օգոստոսի սկզբի դեպքերից հետո հայ աստղերից մի քանիսը որոշեցին իրենց ներկայությամբ գոտեպնդել տղաներին ու դրա համար բարձրացան պոստեր:Դե սա եղավ կարծեմ դեպքերի ավարտից մի քանի օր հետո ու սրանից ոգևորված որոշ հայ օգտատերեր տարբեր նյութերի տակ սկսեցին հայտնել իրենց կարծիքները, որ սա փիառ է ու սկսեցին անխնա փնովել:
Հիմա ձեզ փնովելու ժամն է:
Ուրեմն էսպես. չգիտեմ ձեր համար դա փիառ է, թե ինչ է, բայց մի բան փաստ է, որ էդ մարդիկ պոստ են գնում ու Տղեքի հետ հավասար կանգնում են խրամատում, կանգնում են թուրքի դեմը ու յուրաքանչյուր պահի պատրաստ են իրենց կյանքը տալ ձեր նման անարժանի համար: Իրենք թեկուզև փիառի համար, բայց գնում եմ պոստ, գոնե զենքը ձեռքը կանգնում են ու գիտեն, որ մեր համար են կանգնում ու պատրաստ են ցանկացած պահի մեզ անհանգստացնող ազերու ճակատին գեղեցիկ ծակ անել, իսկ դուք դրել ձեր համար կոմպի դեմը վեր ընկած, ստեղնաշարը ձեռքներիդ ձեզ առյուծ եք զգում ու մտածում եք. ես եմ, որ կամ: դուք իրանից լավն ե՞ք, ինչով ե՞ք լավը. պոստում կանգնած եք, թե՞ Տղեքի հետ եք: Հա չէ մոռացել էի իրանք փիառ են անում ու էս սաղ ձևա: Էդ իրենց՝ ձեր կարծիքով փիառն ավելին արժի քան, այն դատարկամիտ սուր կարծիքները, որոնք որ արտահայտում եք դուք:
Մեջս տպավորվել է Ռազմիկ Ամյանի դեպքը ու դրա մասին էլ կխոսեմ:
Էս Տղեն թողեց իր բան ու գործը, թողեց իր տուն տեղը ու գնաց Զինվորի հետ պոստ պահելու: Իր ներկայությամբ Տղեքին համ դուխ տվեց, համ էլ կարծում եմ անհնար է իր ձայնով մի քանի հայրենասիրական երգեր չերգեր ու տղեքի տրամադրությունը բարձրացներ ու դուք էսքանից հետո, սաղ օրը թթված լինելով կոմպի դեմը՝ ձեր կարճ խելքով իր հասցեին քննադատողական արտահայտություններ ե՞ք անում: Մեկն ասում է.էս իր Բանակի նկարներից է, մյուսն ասում է սարքած բան է, մի ուրիշ դատարկամիտ էլ, թե էդքան դուխ ունեիր ավելի շուտ բարձրանաիր: Հիմա հարց. որտեղի՞ց գիտես որ իր Բանակի նկարներից է, դու՞ էս նկարել:Որտեղից գիտես, որ սարքած է. դու՞ էս բեմադրող ռեժիսորը:Ու հիմա ամենանյարդայինը. խի՞ Ռազմիկը պոստեր բարձրացավ, երբ ամենինչ հանդարտվեց, էդքան տղա էր թող շուտ գնար:Դե ասեմ ըմբռնեք. Ռազմիկը չի գտնվում ծառայության մեջ, չունի այն անհրաժեշտ գիտելիքները որոնք իրենց կօգնեյին դիվերսիա կանգնեցնելո, դե բնական է երկար տարիների ընացքում ստացած դասերը քիչ-քիչ, բայց մոռացվում են:Ունի ընտանիք ու կարող էր հանուն նրանց չգնալ պոստեր, այլ իր համար նստեր բազկաթոռին ու խաղար զավակաների հետ, բայց չէ. վերձրեց զենքն ու գնաց առաջի գիծ: Կրկնում եմ պարտավոր չէր գնալու, բայց գնաց:Որ ասում եք հանդարտվեց նոր գնաց դրան էլ պատասխան տամ. ի՞նչ գիտես, մեկել տեսար դա հարաբերական հանգիստ էր, թե Ռազմիկը կապնվել էր ազերների պն-ի հետ ու արդեն գիտեր, որ կրակոց չի լինելու գնաց:Մի բան ևս, երբ ինքը գնաց իրավիճակը դեռ լավել լարված էր:
Ռազմիկը գնաց ու Տղեքի հետ հավասար մեզ պահեց ու դրա համար արժանացավ որոշ գիտակների քննադատությանը: Էսքանից հետո դուք պտի գետնի տակը մտնեք, քանզի երախտամոռության վեհ կերպար եք:

Մենք լավ գիտենք ով-ով է ու ձեր հնչեղ քննադատողական նյութերին ու վեհ կարծիքներին կարոտ չենք:Էդ ձեր թարախը պահեք ձեր մեջ, բայց զգույշ չխեղտվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել