Բաժակաճառ Ա.

Պատմութիւն
Մի մարդ մտնում է ցնցուղ ընդունելու միանգամից իր կնօջից յետոյ: Այդ պահին դռան զանգը տալիս են:
Կինը, արագ փաթաթուելով սրբիչով իջնում է դուռը բացելու: Ներս է մտնում հարևանը և տեսնելով կնօջն այս վիճակում ասում է.
«800 դոլար կը տամ, եթէ մերկանաս իմ արջև»:
Կինը բացում է սրբիչը և մի քանի վարկեան մերկ կանգնելով ստանում է հարևանից խոստացած 800 դոլարը:
Հարևանը գնում է, իսկ կինը ուրախ փաթաթուելով սրբիչով վազում է վերև:
«Ո՞վ էր» -- հարցնում է մարդը:
«Հարևանն էր» -- պատասխանում է կինը:
«Լաւ է: -- արձագանքում է մարդը,-- Էն իրա 800 դոլարի պարտքի մասին բան-ման չասե՞ց:»

Եզրակացութիւն
Եթէ դու քո փայատէրերի հետ նախօրոք կիսուես բոլոր պարտքերի ու ռիսկերի մասին, ապա կը խուսափես անյաջող մերկացումից:

 Բաժակաճառ Բ.

Պատմութիւն
Մի քահանայ առաջարկեց մեքենայով ուղեկցել մի միանձնուհու:
Կոյսը նստեց. խաչեց ոտքերը, ինչը բացեց փեշն ու մերկացրեց նրա ոտքը:
Քահանան քիչ էր մնում վթարի ենթարկուեր: Երբ, ուղղեց մեքենայի կառավարումը, ձեռքը նուրբ դրեց կոյսի ոտքին:
Կոյսն ասաց. «Տէր Հայր, յիշո՞ւմ ես. ի՞նչ էր ասել Ղուկասը ԺԴ-14-ում»:
Քահանան իսկոյն ձեռքը յետ է քաշում, բայց փոխելով արագութիւնը նորից ձեռքը մեղմորեն դնում է կոյսի ոտքին:
Կոյն այս անգամ էլ կրկնեց. «Տէ՛ր Հայր, յիշո՞ւմ ես. ի՞նչ էր ասել Ղուկասը ԺԴ-14-ում»:
Քահանան ներողութիւն խնդրելով. «Կը ներես, քոյր իմ, բայց մարմինը տկար է»:
Հասնելով մենաստան, կոյսը խորը հոգոց է հանում ու գնում իր գործով:
Հասնելով եկեղեցի քահանան վազեց Ղուկասի ԺԴ-14-ը նայելու, որտեղ ասւում է. «Բարեկա՛մ, աւելի վե՛ր մօտեցիր», այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառաւորուես»:

Եզրակացութիւն
Եթէ լաւ տեղեկացուած չես գործիդ մասին, կարող ես լաւ հնարաւորութիւններ կորցնել

 Բաժակաճառ Գ.

Պատմութիւն
Վաճառքի ներկայացուցիչը, վարչակազմի աշխատողն ու կառավարիչը գնում են ճաշի ու հանկարծ մի հնացած իւղի լապտեր են գտնում: Իսկոյն շփում են այն ու միջից ջին է դուրս գալիս:

Ջինն ասում է. «Ամէն մէկիդ մէկական ցանկութիւն եմ տալիս»:

«Ե՛ս, ե՛ս: Ես եմ առաջինը: -- բացականչում է վարչկազմի աշխատակիցը, -- Ուզում եմ լինել Բահամեան կղզիներում, նաւարկել ու ոչմի բանի մասին չմտածել:»
Չ՛խկ. նա գնաց Բահամայ:

«Հիմա էլ ե՛ս, ե՛ս եմ յաջորդը: -- գոչում է վաճառքի ախշատակիցը, -- Ուզում եմ լինել Հաւայեան կղզիներում, ափին հանգստանալ իմ անձնական մերսողի հետ, Կիլիկիա գարեջրի անվերջ մատակարարումով և իմ կեանքի կէսիս հետ:»
Չ՛խկ. նա գնաց Հաւայի:

«Լաւ. հերթը քոնն է:» -- դիմում է ջինը կառավարչին:
Կառվարիչն ասում է. «Ուրեմն էսպես. հենց ճաշի ժամը վերջանայ էն երկուսին կը վերադարձնես գործի:»

Եզրակացութիւն
Միշտ թող, որ ղեկավարդ առաջինը խօսի:

 

Բաժակաճառ Դ.

Պատմութիւն
Մի արծիւ նստած է ծառի վրա՝ հանգստանում է, ոչինչ էլ չի անում:
Մի փոքր նապաստակ տեսնելով նրան, հարցնում է. «Իսկ կարո՞ղ եմ ես էլ նստել քեզ պէս ու ոչմի բան չանել:»
Արծիւն ասում է. «Իհարկէ. ինչո՞ւ չէ:»
Նապաստակը պարկում է գետնին՝ արծւի տակ ու հանգստանում է:
Մէկ էլ յանկարծ աղուեսն է գալիս, թռնում է նապաստակի վրա ու ուտում նրան:

Եզրակացութիւն
Ոչինչ չանելու համար պիտի նստես շա՜տ-շա՜տ բարձր:Բաժակաճառ Ե.


Պատմութիւն
Հնդկահաւը ցուլի հետ է զրուցում.
-- Ե՛ս կուզէի հասնել ա՜յ էն ծառի գագաթը, բայց ցաւոք ուժ չունեմ:
Ցուլը.
-- Դու կարող ես իմ թրիքից ուտել. այն հարուստ է պարարտանիւթով:
Հնդկահաւը մի պուճուր ուտում է ցլի թրիքից ու թռչում ամենայ ցածր ճիւղի վրայ:

Միւս օրը հնդկահաւն աւելի շատ է ուտում թրիքից ու թռչում աւելի բարձր ճիւղի վրայ:
Վերջը ուտելով ամբողջ թրիքը հնդկահաւը թռչում է ամենայ բարձր ճիւղի վրայ:
Գիւղացին տեսնում է հնդկահաւին ճիւղի վրա, կրակում ու սատկացնում է նրան:


Եզրակացութիւն
Ցլի քաքը կարո՛ղ է քեզ հասցնել բարձրունքի, բայց երբէք չի պահի քեզ այտնեղ:

Բաժակաճառ Զ.

Պատմութիւն
Ճնճղուկը ձմռանը թռչում է, որոնելով մի տաք տեղ: Սակայն սառչելով ցրտից ընկնում է գետնին: Քիչ անց մօտով մի կով է անցնում ու թրիքը լցնում նրա վրայ: Թարմ թրիքի տաքութիւնից ճնճղուկը կենդանանում է, դուրս հանում գլուխը և սկսում է ծլվլալ: Այդ պահին կատուն տեսնում է նրան ու ճանկում, ուտում է նրան:

Եզրակացութիւն
1. Ոչ բոլորը, ով թրիքում են գլխիդ քո վատն են ուզում:
2. Ոչ բոլորը, որ հանում են քեզ թրիքից, քո լաւն են ուզում:
3. Եւ, լինես թրիքի մէջ կամ տաքուկ տեղում վեր ընկի տեղդ ու մի ծլվլայ:

 

Փոխարկուած է այստեղից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել