Շարունակվում է Աջարիայի Քոբուլեթի քաղաքում թուրքական մեդրեսեի կառուցման հետ կապված իրադարձությունների զարգացումը, այդ թվում եւ Աջարիայի սահմաններից դուրս՝ Սամցխե-Ջավախքի մարզում:Դրանք ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է պատկերացնել Աջարիայում եւ նրա շուրջը թուրքական ազդեցության գոտիների աշխարհագրությունը:

19-րդ դարում Ռուսական կայսրությանն անցնելու պահին Աջարիայի ողջ բնակչությունն մահմեդականացել էր, մասամբ նաեւ թուրքացվել: Ընդ որում Աջարիայի բնակչությունը Ռուսաստանի դեմ մի քանի անգամ ապստամբություններ է բարձրացրել Օսմանյան կայսրության կազմ վերադառնալու համար: Ռուսական եւ խորհրդային իշխանության տարիներին Վրաստանին հաջողվեց զգալիորեն չափով փոխել Աջարիայի կրոնական պատկերը, տարածել Քրիստոնեություն: Ընդ որում, Վրաստանը կարողացավ այդ պրոցեսն ավելի շատ առաջ տանել Աջարիայի ծովափնյա հատվածում, որտեղ տնտեսության զարգացման, ռուսական եւ եւրոպական ֆիրմաների ներկայության շնորհիվ թուրքական, իսլամական ազդեցությունը ավելի արագ նվազեց: Դրան հակառակ՝ Աջարիայի արեւելյան, լեռնային հատվածը շարունակում է մնալ մահմեդական:

ԽՍՀՄ փլուզումից հետո սկսվեց Թուրքիայի տնտեսական, մշակութային եւ քաղաքական էքսպանսիան ինչպես ողջ Անդրկովկասում, այնպես էլ  Աջարիայում: Թուրքական ներկայությունն ավելի զգալի է Աջարիայի հարավում եւ հատկապես Բաթում քաղաքում, որը փաստորեն կպած է թուրքական սահմանին: Այսպիսով, Աջարիայում թուրքական ազդեցությունը մեծ է այդ ինքնավար հանրապետության արեւելքում (շնորհիվ մահմեդական բնակչության գերակայության) եւ հարվում, հատկապես Բաթում քաղաքում (շնորհիվ թուրքական սահմանի մոտիկության եւ թուրքական տնտեսական ծրագրերի):

Դրան հակառակ՝ թուրքական ազդեցությունն ավելի թույլ է Աջարիայի հյուսիսում եւ արեւմուտքում: Հենց այդ հատվածում է գտնվում Քոբուլեթին՝ Աջարիայի մեծությամբ երկրորդ քաղաքը, եւ  տարածքով ամենամեծ Քոբուլեթի շրջանի կենտրոնը: Թէ քաղաքում եւ թէ շրջանում ճնշող մեծամասնություն է քրիստոնյա վրացի բնակչությունը: Այս առումով՝ Թոբուլեթիում մզկիթների կամ մեդրեսեների կառուցումը մեծապես ընդլայնում է Աջարիայում թուրքական ազդեցության սահմանները:

Քոբուլեթիում մեդրեսեի բացման շուրջ միջադեպերը սկսվեցին այս ամառ, երբ Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ թուրք մի անձի կողմից գնվեց Լերմոնտովի 13 հասցեում գտնվող տունը եւ սկսվեցին այնտեղ մահմեդական մեդրեսեի բացման նախապատրաստական աշխատանքները: Դրանք որեւէ կերպ համաձայնեցված չէին Քոբուլեթիի, Աջարիայի կամ Վրաստանի իշխանությունների հետ:

Ամառվա ընթացքում մեդրեսեի բացման դեմ Քոբուլեթիում մի քանի ցույցեր անցկացվեցին: Վերջին միջադեպը տեղի ունեցավ սեպտեմբեր 10-ին, երբ անհայտ անձինք մեդրեսեի տարածքում խոզ մորթեցին եւ գլուխը կախեցին մեդրեսեի դռանը: Ըստ մահմեդական օրենքներ, նման վայրում մզկիթ կամ մեդրեսե չի կարելի բացել:Սեպտեմբերի 11-ին Քոբուիլեթիի բնակչությունը մեդրեսի բացման դեմ ցույց անցկացրեց եւ կարճ ժամանակով փակեց դեպի Բաթում տանող ճանապարհը:

Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրարքարանը դատապարտեղ սեպտեմբեր 10-ի միջադեպը, եւ անվանեց այն սադրանք: Միաժամանակ Պատրարքարանը նշեց, որ տեղի բնակչության մեծ մասի ցանկության հակառակ եւ առանց պաշտոնական իշխանությունների թույլատվության մեդրեսեի բացումը անթույլատրելի է: Այդ մասին հայտարարել է հասարակության հետ Պատրարքարանի կապերի պատասխանատում հայր Դավիթ Շարաշենիձեն:

Մյուս կողմից, Վրաստանի մահմեդականների գլխավոր մուֆտի Ջեմալ Պակսաձեն դատապարտել է կատարվածը, նշելով, որ խոզի գլխի հետ կապված միջադեպը վիրավորում է հանրապետության բոլոր մահմեդականներին:

Հաջորդ արձագանքը նկատվել է Աջարիայի սահմաններից դուրս՝ Ադիգենի շրջանում, որը գտնվում է Սամցխե-Ջավախքի մարզում՝ բուն Ջավախքի եւ Աջարիայի արանքում: Այդ շրջանը նույնպես սահմանակից է Թուրքիային:Սեպտեմբերի 12-ին մահմեդականները բողոքի ցույց են անցկացրել շրջանի Մոխե գյուղում: Հավաքվածների խոսքերով Քոբուլեթիում մեդրեսեի դռանը խոզի գլխի ամրացումը մեծ վիրավորանք է բոլոր մահմեդականների համար եւ դա անողները պետք է խիստ պատժվեն:

Մոխեի ցույցի ընթացքում մահմեդականները պահանջում էին նաեւ Մոխեի հին մզկիթի շենքի վերադարձը: Գյուղի մահմեդականների խոսքերով իրենց հին մզկիթում մշտապես արածում են անասուններ, ինչը նույնպես վիրավորական է: Այդ հարցը վաղուց է դրված, եւ այս միջադեպը թարմացրեց պահանջը:

Քոբուլեթիում եւ Ադիգենում կատարվող իրադարձությունները խոսում են Աջարիայում եւ նրա շուրք թուրքական ազդեցության գոտու մեծացման փորձի մասին:

Ռ. Տեր-Մինասյան, Ջավախք Մեդիա, Ախալքալաք

P.S. Ահա МИР հեռուստակայանի պատրաստած տեսանյութը վերջին միջադեպերի մասին.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել