Tert.am-ը գրում է.

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենդում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Եվրոպայի եռակի չեմպիոն, 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում մրցեց Իրանը ներկայացնող Ղասեմ Ռեզաեիի հետ: 

Առաջին կեսից հետո Արթուրը զիջում էր 0:1 հաշվով, սակայն երկրորդ կեսում կարողացավ երեք միավոր վաստակել եւ հաղթել 3:1 հաշվով: 

Արթուր Ալեքսանյանը 2-րդ տարին անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել