Tert.am-ը գրում է.

Երևան քաղաքի նախկին հոգեբույժ Հարություն Մինասյանն այն կարծիքին է, որ հոգեկան առողջության կենտրոններում համապատասխան հաշվառում ունեցող հիվանդներին տրամադրվող հոգեմետ դեղորայքի՝ Հայաստանում արտադրվող անալոգները լավն են: Ի պատասխան հարցի, թե բյուջետային ֆինանսավորման առկա ծավալներով ու հատկացումներով հնարավո՞ր է որակյալ թանկարժեք դեղորայք գնել, նա ասաց.«Բնականաբար՝ ո´չ: Նույնիսկ եթե թանկանոց էլ ձեռք բերեն, դա սխալ է, որովհետև ավելի լավ է՝ գնել էժան դեղեր և 45 հազար հիվանդներին ապահովել, քան ապահովել 100 հոգու և մյուսներին թողնել առանց դեղի: Գերադասելի է ձեռք բերել տեղական՝ մեր անալոգ դեղերը, որոնք, ի դեպ,վատն էլ չեն, նորմալ դեղեր են: Ես, օրինակ, դժգոհություն չունեմ հայկական դեղերից , և գներն էլ բավականին էժան են»:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել