Tert.am-ը գրում է.

Մինսկից առաջ հենց իշխանությունների համար շատ օգտակար կլինի լսումներ կազմակերպել Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, քանի որ հնարավոր է՝ այդ օրը հռչակվի որպես կառույցին Հայաստանի անդամակցության օր: 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ ի պատասխան հարցի, թե որևէ օգուտ կտա՞ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք նիստից առաջ հանրային լսումների կազմակերպումը, թե՞ ինչպես ասում են՝ «գնացքն արդեն մեկնել է:

«Նախ՝ չեմ կարծում, թե գնացքն ինչ-որ տեղ մեկնել է, որովհետև բոլորին Հայաստանում պարզ է, որ ԵՏՄ-ն ու Մաքսային միությունը շինծու, սիտուատիվ երևույթներ են, որոնք կապված են կոնկրետ իրավիճակի, այլ ոչ թե Հայաստանի ռազմավարական երկարատև իրավիճակի հետ: Եվ դա նշանակում է, որ եթե փոխվեն մարդիկ, ապա կփոխվի այդ մարդկանից կամ այդ իրավիճակից բխող ռազմավարությունը: Երկրորդ՝ խորհրդարանում գտնվող և հատկապես՝ իշխանական քաղաքական գործիչները կա´մ վախենում են արտահայտել իրենց կարծիքը , կա´մ չգիտեն՝ ինչ ասել: Եվ ինձ թվում է՝ շատ օգտակար կլինի առաջին հերթին՝ արտահայտել կարծիքներ և լսել ուրիշներին: Դա օգտակար կլինի նաև գործադիր իշխանության համար, որովհետև տպավորություն է, որ բոլոր հարցերը լուծում է միայն Սերժ Սարգսյանը, և չկա որևէ մեկը, ում հետ ինքն այդ հարցը քննարկի»:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել