Tert.am-ը գրում է.

Գյումրու տեխնոպարկի բացմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ազդարարեց «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» մասին: Նա ընդգծեց, որ ծրագրի նպատակն է կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների բանակ:

«Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան՝ հայալեզու կրթական համակարգով, ըստ որի՝ ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում... Նախատեսվում է, որ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ: Կստեղծվեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց: Կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանում ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելով դասավանդման բովանդակությունը և հմտությունները: Կօգնի ներդաշնակեցնելու տեղական, միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում»,-ասաց նա:

Նախագահը տեղեկացրեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի և մանրամասն կխոսի ծրագրի մասին:

Ծրագրի ստեղծման գործում ավանդ ունեցած Մեսրոպ քահանա Արամյանը, ով կրթության գծով նախագահի խորհրդականն ու «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագրի նպատակն է զարգացնել ու միջազգային չափանիշներին համապատասխանեցնել հայկական կրթությունը, այն ամբողջ աշխարհում մրցունակ դարձնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել