Tert.am-ը գրում է.

Ազդեցիկ գործարար Լևոն Հայրապետյանը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, կշարունակի կալանքի տակ մնալ: Մոսկովյան դատարանը երկարաձգել է հայազգի ամենահարուստ գործարարներից մեկի կալանքը:

Աղբյուրը նշում է, որ այս կերպ դատարանը համաձայնել է դատախազի կարծիքի հետ, ըստ որի` մեղադրյալը պետք է մեկուսարանում գտնվի, այլապես կարող է օգտագործել իր փողն ու կապերը, որպեսզի խոչընդոտի հետաքննությանը և թաքնվի դատավարությունից:

Աղբյուրը հիշեցնում է, որ պաշտպանությունը տեղեկացրել էր Հայրապետյանի տարիքի ու առողջական խնդիրների մասին, ինչի բերումով բանտային պայմաններում նա կարող է վախճանվել: Հայրապետյանի պաշտպանները 30 մլն ռուբլու գրավ են առաջարկում, ինչպես նաև` հասարակության ազդեցիկ գործիչների ստորագրություններ:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել