Ինչպես գիտեք, գտնվում եմ Բրյուսելում, որտեղ ունեցել եմ մի շարք հանդիպումներ և քննարկումներ` նվիրված ինչպես կրթական, այնպես էլ քաղաքական խնդիրներին:

Հակիրճ ներկայացնեմ հիմնական արդյունքները. 

Տեղեկատվության հաղորդեցի մեր եվրոպացի գործընկերներին Երևանում 2015 թվականին տեղի ունենալիք նախարարական գագաթնաժողովի վերաբերյալ :

Առաջարկել եմ այդ միջոցառման նախօրեին կազմակերպել կրթության նախարարների ԵԺԿ Նախարարական հանդիպում ( EPP Ministerial meeting ) Երևանում:

Խոսել եմ Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ- Հայաստան առավել նպատակային փոխգործակցության զարգացման մասին երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել