Tert.am-ը գրում է.

Ընդամենը մեկ ամիս առաջ Երևանի մանկապարտեզներից մի քանիսում մատակարարվել էր վերամշակված սննդամթերք, որի մատակարարը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել:

Անհայտ ծագման սննդամթերք կա նաև դպրոցների բուֆետներում: Tert.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերահսկվում դպրոցների բուֆետներին մատակարարվող սննդամթերքը՝ Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանն ասաց, թե այն տնտեսվարողները, որոնք սպասարկում են դպրոցների բուֆետները, պլանային ստուգումների շրջանակում ընդգրկված են տարին մեկ անգամ:

«Այսինքն, նախատեսված է տարին մեկ անգամ ստուգում իրականացնել տվյալ տնտեսվարողների մոտ, սակայն այդ ստուգումները կարող են լինել նաև ամենօրյա՝ ըստ անհրաժեշտության: Դրանք լինում են դիտարկումների և ուսումնասիրությունների տեսքով»,- նշեց Արմինե Սուքիասյանը՝ հավելելով, թե այս տարվա ընթացքում ՍԱՊԾ-ն դժգոհություններ և ահազանգեր չի ստացել բուֆետների սպասարկման կամ սննդի որակի հետ կապված:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետՆարինե Հովհաննիսյանի խոսքով՝ դպրոցների կանոնադրության համաձայն դպրոցի տնօրենը պատասխանատու է երեխայի սննդի կազմակերպման համար:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով, սակայն, խնդիրը խորքային է։ «Դպրոցական մակարդակում վերահսկողությունն այնպիսի ցածր մակարդակի վրա է, այնքան է բացակայում, որ տարանջատել թույլատրելի և անթույլատրելի մթերքների վաճառքը և վերջիններիս ռիսկայնությունը՝ ուղղակի դառնում է անհնարին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել