Եվրամիությունն ուրբաթ հրապարակել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկը: ԵՄ-ն արգելել է Ռուսաստանի երեք վառելիքա-էներգետիկ ընկերությունների՝ «Роснефть»-ի, «Транснефть»-ի, «Газпром нефть»-ի պարտքային ֆինանսավորման կազմակերպումը:
Եվրամիությունն արգելք է մտցրել նաև Ռուսաստանի երեք խոշոր պաշտպանական կոնցեռնների՝ «Уралвагонзавод»-ի, «Оборонпром»-ի և Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի (ОАК) համար պարտքային ֆինանսավորում կազմակերպելու հարցում:
Եվրամիության պատժամիջոցների ցանկում է ներառվել ինը ռուսական պաշտպանական կոնցեռն՝ «Сириус», «Станкоинструмент», «Химкомпозит», «Калашников» կոնցեռնը, Տուլայի զինագործարանը, «Технологии машиностроения», «Высокоточные комплексы», հակաօդային պաշտպանության «Алмаз-Антей» կոնցեռնը և «Базальт» գիտաարտադրական միավորումը:
ԵՄ-ն սահմանափակումներ է մտցրել վարկեր և ներդրումային ծառայություններ տրամադրելու հարցում հինգ ռուսական բանկերի՝ «Сбербанк»-ի, «ВТБ»-ի, «Газпромбанк»-ի, «ВЭБ»-ի և «Россельхозбанк»-ի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել