1. Մարզասրահի բաժանորդագիր

Տարբեր մարզասրահում բաժանորդագրերը տարբեր գների են՝ կախված մարզասրահի պայմաններից, տեղից և այլն: Այնուամենայնիվ, մեկ iPhone-ի փողով հնարավոր է ուզածդ մարզասրահի բաժանորդագիր գնել և սկսել ապրել ակտիվ մարզական կյանքով:

2. Ոչ այնքան նոր ավտոմեքենա

Այդ գումարով նոր Mercedes չես գնի, սակայն կարելի է 1993 թ.-ի օգտագործված Nissan գնել կամ 2006 թ.-ի ВАЗ 2105:

3. «Apple»-ի ութ բաժնետոմս

Ֆոնդային շուկայում ընկերության մեկ բաժնետոմսը 97,99 դոլար արժե: Եթե Դուք որոշեք iPhone-ի փոխարեն գնել այս հեղինակավոր ընկերության բաժնետոմսերը, Դուք հանգիստ կարող եք գլուխ գովել, որ «Apple»-ի բաժնետեր եք:   

http://www.imore.com/sites/imore.com/files/styles/large/public/field/image/2014/04/iphone_6_phablet_fake_hero_fixed.jpg?itok=9CaOnykq4. Երկու տոմս դեպի Իսպանիա

iPhone 6-ի գումարով կարելի է գնել  եկկողմանի տոմս դեպի Իսպանիա: Այդ գումարով հնարավոր է նաև հոգալ մի շաբաթվա ապրուստը այդ գեղեցիկ երկրում:

5. Հեռուստացույց

Հարկ չկա մեծ էկրանով նոր iPhone-ի ձեռքբերումը գերնպատակ դարձնել: Կան առարկաներ, որոնք iPhone-ից շատ ավելի մեծ են: Նոր սմարթֆոնի համար խնայած գումարով կարելի է օրինակ՝ նոր լայնէկրան հեռուստացույց գնել: Այդ հեռուստացույցի ֆոնին ագամ ամենամեծ iPhone-ը մանրակերտ կերևա:  

6. Թանկարժեք ծովամթերք

Ապրանքները գնալով ավելի են թանկանում, իսկ ծովամթերքի ներկրումը սահմանափակ է: Ի՞նչ կարիք կա բերանիցդ կտրել ու iPhone 6-ի վրա ծախսել սննդից խնայած գումարը: Դրա փոխարեն կարելի է օրինակ՝ 213 կգ. միդիայի միս գնել: Դե իհարկե չարժե միանգամից այդքան շատ գնել: Միևնույն է, այդքանը կարճ ժամանակում չես ուտի, իսկ հնանալուց հետո միդիայի միսը բանի պետք չէ: Ուստի կարելի է ժամանակ առ ժամանակ ուրախացնել սեփական ստամոքսին այդպիսի թանկարժեք ծովամթերքով:

7. Xbox One և  PlayStation 4

Մեկ iPhone 6-ի փողով կարելի է գնել միանգամից երկու տեխնոլոգիական սարքավորում՝ Xbox One և PlayStation 4: Ճիշտ է, այդ դեպքում հարկ կլինի մի քիչ գումար ավելացնել, սակայն ծախսն ամբողջովին արդարացված կլինի:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել