Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեն Ներիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը և խմբի անդամ Մնացական Մնացականյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ փոխնախագահի գրասենյակից։

Էդուարդ Շարմազանովը, ողջունելով ֆրանսիացի գործընկերների այցը Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և շարունակում են դինամիկ զարգանալ, ինչը մասնավորապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի համար հույժ կարևորություն ունեցող ԼՂ հակամարտությունում Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել