Tert.am-ը գրում է.

Առայժմ միասնական գնահատական դեռ չենք տվել, բնականաբար, պետք է միասին քննարկենք, որոշենք. լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցի, թե արդյոք իշխանափոխության պահանջը կդրվի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

«12 կետերը, եթե ուշադիր ընթերցել եք, ունի նաև նախաբան, ունի ընդհանուր գնահատականներ և այդ կետերի տրամաբանության մեջ, այո՛, կա իշխանափոխության խնդիրը, եթե դրանք չեն իրականացվում: Բայց պետք է միասին քննարկենք, որոշենք։ Ժամկետն էլ մինչև սեպտեմբերի 30-ն է, կավարտվի, միասնական գնահատական կտանք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու «Ժառանգությունը» չէր մասնակցում քառյակի երկու գործընկերների` ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպմանը՝ Ռուբեն Հակոբյանը զարմացավ. «Իսկ ինչո՞ւ պիտի մասնակցեր «Ժառանգությունը»»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել