Ինձ թվում ա բոլորովին էլ զարմանալի չի, որ էս գրքային ֆլեշմոբում բազմաթիվ գրքեր տարբեր մարդկանց կազմած ցանկերում կրկնվում են: Հատկապես երբ դրանք դասական դրաձած ստեղծագործություններ են: Դա լրիվ օրնաչափ ա: Ի վերջո ամենամեծ ազդեցությունները մարդիկ կրում են պատանեկության, երիտասարդության տարիներին ու բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով /ասենք ուսումնական հաստատություններում հանձնարարված գրականություն, մշտապես ակտուալ գրականություն և այլն/ տվյալ հեղինակներին բոլորն էլ կարդում են ու քանի որ դրանց մեջ կան իսկապես փառահեղ գործեր, ապա շատ նորմալ ա, որ գրքերի նույն փոքրաթիվ շրջանակն ազդեր շատերի աշխարհայացքի վրա, կամ գոնե ընդմիշտ մնար ինչ-որ իմաստով ամենակարևոր գրքեի տասնյակում: Երբեմն տարբերվելու մոլուցքը հասնում ա այնպիսի ծայրահեղությունների, որ ասենք մարդը կարող ա խուսափել Շեքսպիրի Համլետը կամ Րաֆֆու Խաչագողի հիշատակարանը նշելուց, թե ինչ ա, էնքան էլ ինքնատիպ չի դիտվի կողքից: Իբր արդեն էնքան ա հիացմունքով խոսվել էտ հեղինակների ու նրանց ստեղծագործությունների մասին, որ զահլեքս գնացել ա: Բայց այնուամենայնիվ դրանք շարունակում են հրաշալի ստեղծագործություններ մնալ ու դասական դառնալուց հետո դրանց արժանիքները որևէ կերպ չեն նվազել, որքան էլ ոմանց համար զարմանալիորեն պարադոքսալ թվա: Մի խոսքով, ստեղծագործությունները դասական դառնալուց ու դպրոցական ցանկի մեջ հայտնվելուց հետո չեն փչանում ու ավելի վատը չեն դառնում և բոլորովին էլ ամոթ չի, որ որևէ մեկի տասնյակը բաղկացած լինի միայն ու միայն չափազանց հայտնի դասականներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել