Հա ասում էի չասեմ, բայց չեմ դիմանա էլի: Թոքմաջյանը իմ ռեկտորնա էլ եղել ժամանակին ու հիմա առաջին միքտը որ գաիսա, ասում եմ` հա կոտրել են մի քանի ապուշներ ու նման հիմարություն են արել` ավելի կոնկրետ սարքել են ՀՊՃՀ ռեկտորի գլխին: Էդ առաջինը ինչ ուզում ես մտածել, բայց երբ նայում ես հետոն, հասկանում ես, որ գուցե ոչ մի բան էլ չի կոտրվել: Ստացվում է չարագործները կոտրել են նաև զրուցակցուհու էջը ևս, որպեսզի կարողանան ցույց տալ լիարժեք էֆֆեկտ: Դատելով արված լուսանկարներից` ընդամենը սքրին շոթ է արվել, այն էլ ռեկտորի համակարգչի միջոցով: Հետաքրքրական է, որ զրույցի թեման բացի սեռական ուղղվածությունից, վեր է հանում մի շարք այլ խնդիրներ կապված կրթական ոլորտի հետ` կրթական ոլորտի ներկայացուցիչների այլանդակ վատ վարքուբարքի, ԿԳ նախարարի հովանավորչության և այլն, և այլն: Այն, որ զրույցը իսկապես եղել է, հիմնավորվում է մի քանի կետերով: Նախ կոտրողը պետք է շատ լավ իմանար հերսներին, նրանց ինչ-որ բարեկամական կապի, խոսակցության մեջ արծարծվող այլ անձանց մասին: Ուրեմն եթե այս ամենը իրականությանը չի համապատասխանում և սարքած է, ապա «սարքվել» է ռեկտորի ամենամտերիմ կամ նրա համակարգիչ, գրասենյակ մուտք ու ելք ունեցող անձի կողմից ու եթե այդպես է, ապա շուտով պետք է պարզվեր, թե՞ մեղավոը ով է: Արդեն քանի օր է, սակայն քրեական գործ չի հարուցվել: Տարօրինակ է, չէ՞: Ամենահավանական տարբերակն այն է, որ ռեկտորի գլխին էլի սարքել են, բայց արդեն փաստերով: Մտերիմ «չարագործը» պատահմամբ տեսնելով զրույցը` առիթը բաց չի թողել` չմտածելով, որ նման սկանդալը ոչ միայն ռեկտորին է վնասելու այլև ողջ կրթական համակարգին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել