Tert.am-ը գրում է.

Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի հայաստանյան համակարգող, Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը գտնում է, որ դժվար է ասել, թե հոկտեմբերի 10-ն Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կլինի, թե ոչ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը Ղազախստանին այնքան էլ չի գոհացնում:

«Ռուսաստանի համար՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցը սկզբունքային էր նախորդ տարի, երբ նպատակ կար վիժեցնել Հայաստանի՝ Եվրոպական Միության ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցը»,- ասաց նա և ավելացրեց, որ այսօր դա Ռուսաստանի համար իմիջային հարց է:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ չիրականացավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ լինելու՝ Հայաստանի մտադրությունը: «Ընդհանրապես Հայաստանի Մաքսային միության անդամ դառնալու հարցը կորցրել է իր արդիականությունը, որովհետև Մաքսային միությունը լուծվել է Եվրասիական տնտեսական միության մեջ և Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է ԵՏՄ անդամ դառնալ»,- ասաց նա:

Նա գտնում է, որ հիմա Ռուսաստանի և Ղազախստանի միջև կան խնդիրներ և Ղազախստանի՝ որպես ինքնիշխան պետություն զարգանալու ցանկությունն ինչ-որ տեղ հակասում է ԵՏՄ–ի էությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել