Թյուրքական գենում, մանավանդ դրա օղուզական հատվածում, սպանել պարտադիր ամրագրված է լինում: Այդ գենը չի անհետանում, այլ ենթարկվում է վերափոխումների, կատարելագործվում է, դադար վերցնում, ակտիվանում, կրկին դադար վերցնում` ակտիվանալու համար:
Ժամանակի հետ բավական հաջող հարմարվում է ստեղծված իրավիճակին և դրությանը:
Աբդուլհամիդյան ջարդերից դեռ մի քանի հարյուրամյակ առաջ էր դրվել գենի` սպանության համար պատասխանատու հատվածում հայ տեսակի անհապաղ ոչնչացման ծրագիրը: Այն անխափան գործում էր:
Ամեն ինչ չսահմանափակվեց նաև 1915-20-ականների Հայոց մեծ եղեռնով: Իսկ 30-ականների Դերսիմի կոտորածը, իսկ 55-ի ստամբուլյան ջարդերը, իսկ արդեն երրորդ հազարամյակում Հրանտ Դինքի, իսկ Սևակ Բալըչքըի սպանությունները և բազում այլ դեպքեր:
Գուրգեն Մարգարյանի սպանությունն էլ էր նույն շարքից, ուղղակի այս դեպքում գենն աշխատեց ադրբեջանական շարժիչում: Ուշադրությունը սևեռենք վերջին երեք դեպքի վրա. կա ձեռագրի նմանություն, միջոցների տարբերություն: Դինքի վրա կրակ արձակեցին հետևից, Սևակին սպանեցին նույնպես ոչ մարտի դաշտում, Գուրգենին` քնած, կրկին հետևից, այս դեպքում կացինով:
Ենթադրությունը մեկն է. այն օրվանից, երբ թյուրքական ցեղերը հոծ խմբերով ներթափանցեցին Փոքր Ասիա խնդիրը դարձավ մեկը. այստեղ կլինեն կամ հայերը, կամ թուրքերը: Կոչեք սա գոյության պայքար կամ այլ անուն տվեք: Չե՞ք համաձայնում, կարող եք թերթել պատմության էջերը: Ամեն տարին ու տասնամյակը կապացուցեն այս խոսքերը: Առայժմ պայքարը բաց է:
Իսկ թյուրքական վերոհիշյալ գենն ակտիվ է:
Սակայն այն լռեցնել հնարավոր է, իհարկե: Ֆիզիկական ուժով, ուժով, կրկնում եմ` ուժով: Այդ գենը հատուկ պաշտպանական համակարգ ունի, որպեսզի չտրվի քաղաքակրթությանը, բարությանը, եղբայրությանը, արժեքներին (չեմ նշում եվրոպական, որովհետև դրանք վաղուց կասկածելի են): Սակայն խոցելի է ուղիղ ուժի համար: Իսկ ինչպե՞ս վարվել: Պարզ և հստակ է ամեն ինչ` պետք է ապրել, պետք է բազմանալ, պետք է որակ ձեռք բերել, պետք է միասնության հասնել, պետք է հզորանալ ամեն առումով: Այդ ժամանակ գենին խեղճացնելն ավելի դյուրին կլինի: Իսկ այդ ընթացքում չէր խանգարի, այլ նույնիսկ օգուտ կլիներ վերացնել վերջին շրջանում այդ գեներից առավել ակնառու ակտիվություն ցուցաբերածը, որը բույն էր դրել Ռամիլ Սաֆարով կոչվածի մեջ:
Քիչ էր մնում մոռանայի: Հունգարացիներն էլ էթնիկ և լեզվային առումով այնքան էլ հեռու չեն թյուրքերից: Թող ձեզ մոլորության մեջ չգցի պետության տեղադրությունը: Ի վերջո, Թուրքիայի Հանրապետությունն էլ անմիջական տարածք ունի Եվրոպայում, սակայն: Միգուցե էթնիկ հեռավոր բարեկամությունն էր նրանց մեջ բարություն բերել կամ միգուցե չէին խանգարել ածխաջրածնային դոլարները կամ էլ` ով գիտե:

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել