Tert.am-ը գրում է.

Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել երեկ Աբովյանում տեղի ունեցած սպանությունից։ Ըստ այդմ՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը դեռևս չպարզված եղանակով մուտք է գործել նշված բնակարան, բութ գործիքով 6 անգամ հարվածել 1944 թ ծնված Ռաիսա Մարգարյանի գլխին, նրան տեղափոխել լոգարան, խեղդամահ արել, այնուհետև ննջասենյակից հափշտակելով 250.000 դրամ և ոսկյա իրեր (վնասի չափը պարզվում է)` դիմել է փախուստի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել