Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կարծում է, որ քննչական մարմնի գոյության անհրաժեշտությունը վաղուց էր թելադրված մեր պետականության և հասարակության մեջ:

«Բոլոր քննչական մարմինները գտնվում էին գերատեսչական կարգավիճակում: Այստեղից էլ պետք է մտահոգություն առաջացներ քննիչների ինքնուրույնության խնդիրը: Հավատացած և վստահ ենք, որ անկախ միասնական քննչական մարմնի ձևավորմամբ գերատեսչական ազդեցությունների խնդիրը կվերանա և ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր քննիչ անկախ լինի և ներկայացնի նախաքննություն իրականացնող մարմին՝ իր անկախության մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա և ավելացրեց, որ անկախ քննչական մարմին ձևավորելու համար առաջին խնդիրը հենց անկախության ապահովումն է լինելու:

«Հանրապետության Նախագահը նույնպես լուրջ մտահոգված է այս խնդիրը իրականություն դարձնելու ուղղությամբ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել