1922՝ Երևանում հաստատվում է Կարսի պայմանագիրը
1988՝ էստոներենը հայտարարվում է Էստոնիայի պետական լեզու
1993՝ Կիևում բացվում է հոլոդոմորի զոհերին նվիրված հուշանշան
2001՝ Նյու Յորքում գտնվող առևտրի համաշխարհային կենտրոնի, իչպես նաև՝ Պենտագոնի շենքերը ենթարկվում են ահաբեկչական հարձակումների, երբ իսլամական ահաբեկիչներն առևանգված երկու ինքնաթիռներով մխրճվում են երկու երկնաքերների մեջ, ավերելով դրանք, որի արդյունքում զոհվում է ընդհանուր առմամբ մոտ 3000 մարդ
2003՝ Սթոքհոլմի հիվանդանոցում մահանում է նախորդ օրը գնումներ անելու ժամանակ հարձակման ենթարկված Շվեդիայի արտգործնախարար Աննա Լինդը
2005՝ Իսրայելը ամբողջովին ու վերջնականորեն ետ քաշվեց Գազայից։
2007՝ Ռուսաստանը փորձարկեց «Բոլոր ռումբերի հայր» անունն ստացած ամենամեծ պայմանական զենքը
2012՝
Լիբիայի Բենղազի քաղաքում հարձակման է ենթարկվում Միացյալ Նահանգների դեսպանատունը, զոհվում է 4 մարդ
Պակիստանում միևնույն օրը երկու տարբեր կարի ֆաբրիկաներում ծագած հրդեհների զոհ է դառնում 315 մարդ
2013՝ Կատալոնիայում անկախության պահանջով մարդիկ կազմում են «Կատալոնական ուղի» անունով 400 կիլոմետրանոց շղթա
1971՝ Սեպտեմբերի 11-ին մահացել է սառը պատերազմի տարիների Խորհրդային Միության ղեկավար 1953-64թթ. Նիկիտա Խրուշչովը
2007՝ (Մահացել է քաղցկեղից) շոթլանդացի ֆուտբոլիստ և միջազգային մակարդակի մարզիչ Իան Պորտերֆիլդը, կյանքի վերջում եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հասցնելով նրան լուրջ հաջողությունների

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել