Պետք է հարցերը լուծում ստանան...

Երեկ ես մի հարց բարձրացրեցի, որը վերաբերվում է «Օրանժ Արմենիային»: Էս մեր ախպերները չմատուցված ծառությությունների համար գումար են վերցնում: Հիմա, որ իանց գնամ ասեմ մեր տունը չապրելու համար ինձ պետք է փող տաք, դուրները կգա՞: Այս հարցը պետք է ուշադրության կենտրոնում պահել ու լուծում տալ սրան: Սպառողների շահերի պաշտպանները պետք է նման հարցերի նկատմամբ ուշադիր լինեն: Բաբկեն Պիպոյան ջան, Ձեզ խնդրում եմ ուշադրություն դարձնել այս հարցին ու հնարավորության դեպքում շտկել այն:

Քառյակենք երեկ քիչ մը խառն էին: Իրենց հանդիպումներն էին մեկնաբանում , ով ոնց կարում էր: Դե կեսը միտինգ է ուզում, մյուս կեսը սահմանադրական դատարան չի ուզում: ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումն էին քննարկում, որը ընդհանուր առմամբ ասելիք չուներ ու զուտ ցուցադրական կազմակերպվեց, մի խոսքով քառյակենք լուրջ անելիքներ ունեն միասնականության հասնելու ճանապարհին:

Танцуй биджо... Зажигай Генацвале ... ու նմանատիպպ բազմաթիվ արտահայտություններ հաստատ հնչած կլինեն Վրաստանի նախագահի հարսանիքին: Դե մենք հայերս ոնց ասում են երեկ անմասն չմնացինք այդ հարսանիքից, մի մասը շնորհավորում էր, մյուս մասը տխրում(չեմ կարող ասել ինչու), բայց ես իմ կարծիքով կմիանամ շնորհավորողներին՝ բարի բախտ նորապսակներին:

Կատարվեց այս տարվա «ամենակարևոր» իրադարձությունը iPhon 6 ը պաշտոնապես ցուցադրվեց: Շնորհավորում եմ iPhon 5 և 5s սիրողներին դուք մոտակա ժամանակներս կարող եք ձեռք բերել, նոր համարյա չօգտագործված մեկ տարվա հեռախոսներ, որովհետև մարդիկ կան իրանց iPhon 5-երը ծախելու են, ինչ ունեն չունեն՝ գրավ դնեն, որ iPhon 6 բռնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել