Tert.am-ը գրում է.

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.37-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել փրկարարները: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 34MR372 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Հ., ծնվ. 1984թ.) բախվել է կայանված ՃՈ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի 734ՈՍ01 պետհամարանիշի ավտոմեքենային, որն առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել Հ. Գ.-ին (ծնվ. 1966թ.), Կ. Կ.-ին (ծնվ. 1980թ.) և Գ.Ա.-ին (ծնվ. 1981թ.), այնուհետև բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի 10SL655 պ/հ ավտոմեքենային (վարորդ՝ Գ. Խ., ծնվ. 1987թ.):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել