Tert.am-ը գրում է.

«Ռուսաստանի հաջորդ հողազավթումը» վերնագրով անդրադարձում ամերիկյան The New York Times թերթը գրում է, որ «Ուկրաինան միակ վայրը չէ, որտեղ Ռուսաստանը խնդիրներ է հարուցում»:

1991-ին ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր Մոսկվան կանոնավոր կերպով «անջատողականների» է սատարում, և վերջին նման դեպքը Հարավային Կովկասում էր:  

Նշվում է, որ վերջին շաբաթներին Մոսկվան կարծես սրում է Հայաստանի և Ադրբեջանի բազմամյա հակամարտությունը: Մյուս կողմից էլ խաղաղարար է ձևանում երկու կողմերի առաջ: Աղբյուրը նշում է 40 զոհի մասին, որ գրանցվել էին օգոստոսի սկզբին հայ - ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ: Թերթը նկատում է, որ դա տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ:

Նկատվում է, որ Հարավային Կովկասը գուցե հեռավոր թվա, բայց այնտեղով է անցնում կենսական նշանակության գազատար, որը բնական գազի հոսք է ապահովում Կենտրոնական Ասիայից Եվրոպա՝շրջանցելով Ռուսաստանը: Ըստ աղբյուրի՝ այս անգամ արևմտյան առաջնորդները չեն կարող Մոսկվային թույլ տալ «կլանել» տարածաշրջանի ևս մի մաս, ինչպես դա եղավ Հարավային Օսիայի և Աբխազիայի դեպքում: Այս տարի էլ՝ Ղրիմի: 

Իսկ ԼՂ հակամարտությունը «կենդանի» պահելու ձևեր Ռուսաստանը գտել է. ըստ աղբյուրի՝ 1990-ականներին Հայաստանն ու Ադրբեջանը երեք անգամ մոտ են եղել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, սակայն Ռուսաստանը խոչընդոտել է Հայաստանի մասնակցությանը, այդ թվում՝ Հոկտեմբերի 27-ի միջոցով:

Ըստ աղբյուրի՝ այս «սառեցված հակամարտությունը» Ռուսաստանին թույլ է տալիս մուտք գործել տարածաշրջան՝ ըստ իր հայեցողության: Իսկ ռուսական զորքերի առկայությամբ կողմերից ոչ մեկը չի կարողանում սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ:

Նշվում է, որ վերջին բախումների համատեքստում Պուտինը ցանկանում էր «խաղաղարարներ» տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իսկ դրան նախորդել էին ճնշումները տարածաշրջանի վրա, որոնց շարքում նշվում է այն, որ Հայաստանի իշխանությունները հրաժեշտ տվեցին ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրման հավակնություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել